Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գորիսի միասնական սոցիալական տարածային կենտրոնը նոր տնօրեն ունի․ Նա Վարուժան Ալեքսանյանն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Գորիսի միասնական սոցիալական տարածային կենտրոնը նոր տնօրեն ունի։ Այդ մասին տեղեկանում ենք Today ֆեյսբուքյան էջից։ Նյութը՝ ստորև․

Վարուժան Ալեքսանյանը երկար տարիներ զբաղեցնելով կարևոր պաշտոններ, այժմ ստանձնել է նոր կազմավորված Գորիսի միասնական սոցիալական տարածային կենտրոնի տնօրենի պարտավորությունը։
Վարուժան Ռոբերտի Ալեքսանյանը ծնվել է Գորիս քաղաքում: Սովորել և ոսկե մեդալով ավարտել է Գորիսի Ակ. Բակունցի անվան միջնակարգ դպրոցը։ 1981թ-ին ընդունվել ԵՊՀ պատմության ֆակուլտետը և գերազանցությամբ ավարտել այն: Ավարտելուց հետո աշխատանքի է անցել Պռոշյան ավանում, որպես պատմության ուսուցիչ: Մեկ տարի անց հաղթող ճանաչվելով մրցույթում ընդունվել աշխատանքի՝ Երևան քաղաքի 26 Կոմիսարների շրջանի ժողկրթբաժնում, որպես պատմության մեթոդիստ:
Աշխատել է Գորիսի ՀՀ Կապի նախարարության Զագեզուրի տարածաշրջանային ձեռնարկության «Գորիսռադիոռելեային» կայանում, այնուհետ աշխատանքի անցել «Գորիսի հանրախանութ» ձեռնարկությունում, որպես տնօրեն:
1999թ-ին ընտրվել է Գորիսի քաղաքային սպառողական կոոպերատիվի վարչության նախագահ: 2015թ-ի փետրվարի 15-ից զբաղեցնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովության ծառայության Գորիսի տարածքային բաժնի պետի պաշտոնը:
1990թ-ին ընտրվել է Գորիս քաղաքի քաղաքային խորհրդի պատգամավոր, իսկ 1994թ-ին Գորիս քաղաքի ավագանու անդամ:
Ունի բանակի ավագ լեյտենանտի զինվորական կոչում:
Ամուսնացած է, ունի 3 երեխա:
Շնորհավորում ենք պարոն Ալեքսանյանին, մաղթում բեղմնավոր և արգասաբեր աշխատանք։
Աղբյուրը՝ Today

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել