Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հնդկական օվկիանոսում գտնվող և 1192 կղզիներից բաղկացած Մալդիվների ֆիզիկական գոյությունը վտանգված է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Ջրի տակ անցնող երկրի մասին ։
Հնդկական օվկիանոսում գտնվող և 1192 կղզիներից բաղկացած Մալդիվների ֆիզիկական գոյությունը վտանգված է:
Բանն այն է, որ կղզիների մակերեսի 80%-ն ընկած է ծովի մակարդակից մինչև մեկ մետր բարձրության վրա, իսկ երկրի ամենաբարձր կետը գտնվում է ծովից ընդամենը 2,4 մետր բարձրության վրա:
Սա նշանակում է, որ եթե համաշխարհային օվկիանոսի մակարդակը շարունակի նույն տեմպերով բարձրանալ, ապա արդեն այս հարյուրամյակի վերջում Մալդիվյան կղզիներն ամբողջությամբ անցած կլինի ջրի տակ:
Մոտ 400.000 բնակչությամբ այդ երկրի ղեկավարությունը լավ է գիտակցում իր երկրի գլխին կախված վտանգի լրջությունը և այդ պատճառով արդեն երկար տարիներ է ինչ սկսել է գոյության կռիվ տալ:
Բայց ինչպե՞ս ։
Ասենք Մալդիվներում կառուցում են արհեստական կղզիներ, որոնք ծովի մակարդակից համեմատաբար ավելի բարձր են, քան մնացածը:
Դրանք, բնականաբար, ավելի ուշ են անցնելու ջրի տակ և հնարավորություն են տալու ժամանակ շահել հետագա գործողությունների համար:
Ծանոթանանք այդ կղզիներից մեկի հետ ։
Տեսեք՝ ներքևի արբանյակային լուսանկարներից առաջինում Մալդիվյան կղզիների մի մասն է՝ նկարված 1997 թվականին:
Երկրորդ լուսանկարում այդ նույն հատվածն է, բայց արդեն նկարված մեր օրերում:
Շատ մեծ կենտրոնացվածություն անհրաժեշտ չէ նկատելու համար, որ վերջին լուսանկարի աջակողմյան հատվածում նոր կղզի է ի հայտ եկել ։
Մալդիվների ղեկավարության կողմից կառուցված 4 ք/կմ մակերեսով այդ կղզին կրում է Հուլհումալե անվանումը և ունի ծովից միջինում 2 մետր բարձրություն:
Կղզին այժմ ունի 50.000 բնակիչ, սակայն մոտ ապագայում պլանավորվում է նրանց թիվը հասցնել 240.000-ի ։
Դա արվելու է ծովից մեկ մետր միջին բարձրության վրա գտնվող մայրաքաղաք Մալեի բնակչության տեղափոխման հաշվին:
Այսպիսի բաներ ։
Ամեն դեպքում, եթե դեռ չեք եղել Մալդիվներում, ապա փորձեք մոտ ապագայում այցելել ։
Թե չէ, մեկ էլ տեսաք՝ գնացիք ու չգտաք կղզիները ։

Նյութի աղբյուրը՝ Տիեզերք/Space

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել