Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Օրը մի քանի մերժում էի ստանում։ 60 մերժում ստանալուց հետո, վերջապես, Sierra Ventures-ը որոշեց ներդրում անել․․․ Հայկական ստարտափ ընկերության հիմնադիր Դավիթ Բաղդասարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Հայաստանում հիմնադրված Krisp ստարտափ ընկերության համահիմնադիր Դավիթ Բաղդասարյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Krisp֊ի ներդրումների մասին․

«Krisp-ի առաջին լրիվ ամերիկյան ներդրումը շատ դժվար տրվեց։ 60 տարբեր VC-ներից մերժում ստացանք։ Օրը մի քանի մերժում էի ստանում։ Լրիվ դեպրեսիա էր։ 60 մերժում ստանալուց հետո, վերջապես, Sierra Ventures-ը որոշեց ներդրում անել։ Այժմ նրանք մեր ամենկարևոր գործընկերներից են։ Ասեմ ավելին, Sierra-ն վերջին 6 ամսում ևս երկու թույն հայկական startup-ներում է ներդրում կատարել (մանրամասները չասեմ) և ուզում են էլի անել։ Նշեմ, որ երբ նրանք ներդրում են կատարում, մտածում են որ այդ ստարտափը կարող է unicorn (>$1,000,000,000) դառնալ մի օր։ Երեկ խոսում էի իրենց հետ և ասեցին, որ շատ ոգևորված են։ Այս ներդրումները դուխով են անում, քանի որ այս 2 տարվա ընթացքում Krisp-ի հետ աշխատանքից մեծ հաճույք են ստացել և վստահություն ունեն, որ Հայաստանում չիրագործված մեծ պոտենցիալ կա։ Սա կարևոր օրինակ է և ցույց է տալիս թե ինչպես է զարգանալու մեր էկոհամակարգը»։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել