Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս լաց էր լինում․ Սահյանի քրոջ հուշերը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

ՀԱՄՈՆ ԱՅՍ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆՆ ԱՄԵՆ ԱՆԳԱՄ ՊԱՏՄԵԼԻՍ ԼԱՑ ԷՐ ԼԻՆՈՒՄ
/ Սահյանի քրոջ հուշերը/
1920-ական թվականներն էին, ծնողներս գնացել էին սար խոտհնձի: Երեխեքս տանն էինք մնացել: Ընկանք մեծ եղբորս՝ Համոյի հետևից և գնացինք դաշտ՝ սինձ ուտելու: Մեր տան ճամփին նոր թխվող լավաշի բույր էր տարածվել: Կանգնել-չէինք կարողանում շարժվել: Հոտը արբեցրել էր բոլորիս: Նայում ենք՝ թոնրատան ծուխը երկինք էր ելել:
Հանկարծ նոր թխած լավաշի դարսը թևին գցած՝ մի կին դուրս եկավ, պառավ հացթուխն էր: Տեսնելով սովահար փոքրիկներիս կանգնած՝ իր կողմը նայելիս, երևի մեզ խղճալով, երկու լավաշ տվեց: Սոված էինք, բայց Համոն չթողեց, որ ուտենք, ասեց՝ մենք սինձ կուտենք, պահենք մեր հորն ու մոր համար: Չկերանք, պահեցինք մինչև հայրս ու մայրս եկան: Լավաշը Համոն ծոցից հանեց, տվեց իրենց:
Ասին՝ դուք կերե՞լ եք, ասինք՝ չէ:
Մայրս ու հայրս լաց եղան:
Համոն այս պատմությունն ամեն անգամ պատմելիս՝ լաց էր լինում, մի օր էլ, արդեն յոթանասուն էր, ասեց՝ Հասմիկ, էն երկու լավաշն արեց, որ ես բանաստեղծ դարձա…

Նյութի աղբյուրը՝ Алвард Алексанян-ի ֆեյսբուքյան էջից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել