Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն․ Արշավիր Ղարամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ներկայացնում ենք Արցախի հերոս Արշավիր Ղարամյան / Arshavir Gharamyan / Аршавир Гарамян֊ի ֆեյսբուքյան գրառումը․

Օրերս ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը РБК-ին տված հարցազրույցում ասել է, որ անցյալ տարի տեղի ունեցած Արցախյան պատերազմից հնարավոր էր խուսափել:
Իսկ ես ասում եմ, որ այդ պատերազմում կարելի էր առնավազն չպարտվել և կապիտուլյացիայի չենթարկվել, եթե դուք վերջին երեք տարիներին Հայաստանի Հանրապետության և որոշ դեպքերում էլ Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության հետ միասին Ձեր «նպաստը» չբերեիք անվտանգության համակարգերի և ԶՈւ քանդմանն ու թուլացմանը:
Կհարցնեք, թե ո՞րն է Ձեր մասնակցությունը, կպատասխանեմ՝ որպես «դակող-ստորագրողի»՝ Ձեզ տրված առաջադրնքը գերազանցաբար կատարելը՝ առանց Ձեր կողմից անընդհատ արծարծվող Հայաստանի շահը գիտակցելու և/կամ քննարկելու, օրինակները բազմաթիվ են և ակնհայտ… Ըստ էության՝ ՀՀ և ԱՀ անվտանգային համակարգը աղավաղվել է Ձեր լուռ անգործության հայացքի ներքո: Այնպես որ՝ բոլոր նրանք, ովքեր ունեցել են լիազորություններ և պատասխանատվություն, թե մինչև պատերազմը, թե պատերազմի ժամանակ և թե հիմա՝ թող իրենց «ղաչաղ Նաբիի» տեղը չդնեն:
Արշավիր Սուրենի Ղարամյան
Arshavir Gharamyan

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել