Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ կար էս շաբաթ Հայքում․ Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ներկայացնում ենք Hrant Khachatrian֊ի գրառումը․

Ի՞նչ կար էս շաբաթ Հայքում: Մի պահ ինքներդ ձեր մեջ մտածեք, հետո կարդացեք, տեսեք ձեր մտքին եկածի ու էս ցուցակի մեջ հատում կա՞
Կառավարությունը որոշեց 2.78 մլրդ դրամով ավելացնել 2021 թվի գիտության բյուջեն: Գիտության կոմիտեի փոխնախագահը բացատրեց, թե ոնց ա ծախսվելու https://armtimes.com/hy/article/210935 Էս թիվը մոտ 4 անգամ փոքր ա Գիտուժ նախաձեռնության պահանջից, ու չի ներառում երկարամյա երաշխիքներ: Գիտուժի նախաձեռնողներից Խաչիկ Նազարյանի արձագանքը՝ https://hetq.am/hy/article/129485
Կառավարությունը օրենքի նախագիծ հաստատեց, որով տեսքի ա բերվում բաժնետոմսեր թողարկելու գործընթացը: Պարզվում ա մինչև էսօր Հայաստանում չէիր կարող ֆիրմայիդ կեսից ավելը բորսայում ծախեիր՝ քո ձեռքում պահպանելով կառավարումը (ոնց որ ասենք Ցուկերբերգն ա անում Ֆեյսբուքում): Նաև ֆիրմայի աշխատողներին stock option-ներ տալու հնարավորություններն ա կարգի բերվել ու սենց մի քանի բան էլ: Մանրամասները՝ https://www.facebook.com/MinistryOfEconomyOfArmenia/posts/4063139050417626
Էն չարաբաստիկ «10 միլիոն ծառ» նախաձեռնությունը ոնց որ ուզում ա տեղից շարժվի: Էս ամիս խոստանում են 100K հատ տնկել

որ տարվա վերջ 1մլն հասնեն, լավ ա
Երեկ 17 հոգանոց մի խումբ Սևանում 5000քմ մակերեսով զիբիլանոց ա մաքրել

Եթե ուզում եք ապագայում միանալ, գրանցվեք
Բելգիայում ՀՀ դեսպանատան ջանքերով Բելգիայի ԱԳՆն հաստատել ա Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնի դիմած գրանտը, որով վիրահատարան ա կառուցվելու․ https://www.facebook.com/photo?fbid=4194108710654196&set=a.316628468402259
Հրազդանում ՈՄԱ-ի մասնաճյուղ բացելու համար փնտրում են տեղացիների, ովքեր կուզեն դառնալ հրահանգիչներ https://www.facebook.com/photo?fbid=1630012007192058&set=a.240378662822073 Գորիսում արդեն բացվել են, բայց էլի հրահանգիչ են փնտրում https://www.facebook.com/…/a.111087621…/112748304254480/ Էստեղ մասնաճյուղերի ամբողջական ցուցակն ա https://www.voma.center/…/%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5… Հետաքրքիր ֆորմատ են մտածել, որ Սփյուռքի մի քաղաք ֆինանսավորի Հայաստանում մի քաղաքի ՈՄԱ-ին

Dreamslab.am-ում ադրբեջաներենի անվճար դասընթաց սկսեցին https://www.facebook.com/albert.marketolog/posts/1184779195313720
MARS Podcast-ում էս շաբաթ Ջիվանյան Արամը մանրամասն պատմեց Բիթքոյնի աշխատանքի մեխանիզմը, թե ինչ պրոբլեմներ ունեն կրիպտոարժույթները ու թե ինքը ոնց ա էդ պրոբլեմներից մեկին լուծում տվել: Պետք ա մտածել, թե ոնց էս բովանդակությունը հասցնել կիրառականցիներին․ թե ոնց ա կիրառական ավարտածը իրա սովորած մաթեմը կիրառում սենց հարցեր լուծելու մեջ https://www.youtube.com/watch?v=r-TTo4NbJ2M
Rearrange անունով podcast կա, նոր եմ իմացել, վերջին հաղորդումը մի կանադահայի հետ ա, ով վերջնական տեղափոխվում ա Հայաստան: Խոսքի մեջ ասեց, որ օտարերկրացիների համար Հայաստանից աշխատելու համար հատուկ վիզայի հնարավորություն ստեղծելու ուղղությամբ են աշխատում:

֊Էն որ ամբողջ ֆեյսբուքը փող էր հավաքում դրոնների հետ կապված ուսուցողական կենտրոն ստեղծելու համար, որ DJI-ից առնեն բերեն մասերը և այլն, էս օրերին աչքովս ընկավ, որ արդեն ընթացքի մեջ ա, ՖԲ էջ ունեն https://www.facebook.com/DRONEEDULAB/
ու ընդունելությունը բացվել ա 13-17 տարեկանների համար: Դասերը վճարովի են լինելու
֊ Սան Ֆրանցիսկոյի ծանոթս ասեց, որ որոշ կալիֆորնիահայերի շրջանում ցանկություն կա ֆինանսապես աջակցել պատերազմի մասնակիցներին ուղղված կրթական նախաձեռնություններին: ՖԲում գրեցի, առնվազն վեց նախաձեռնության մասին ինֆորմացիա հավաքվեց, որոնցից մենակ մեկն ա, որ գումար «ընդունելուն» պատրաստ ա https://www.gofundme.com/…/help-fund-learning-mission…? Հսկայական գործ կա անելու մինչև Հայաստանում լուրջ գործեր անողները ու դրսերում ապրող հայերը գտնեն համագործակցելու ճիշտ մեխանիզմները: YerevaNNի համար զբաղվում ենք էս հարցով, հետո կկիսենք փորձը:
֊ Նոյեմբերյանի Արմաթի երեխեքը եռաչափ տպիչների լաբ են ուզում ստեղծեն, $15K են հավաքում, հինգ օրում $4600 հավաքվել ա
– Երևի մի ամիս առաջ էր, Գավառում ջիմի համար գումար էին հավաքում, որ մարզագույք առնեին: Բարեհաջող առել են, մի հատ էլ կազմակերպություն ա հայտնվել, որ դրա վրա էլի նոր մարզագույք ա ավելացրել, հիմա փորձում են տարածքը առնեն-սեփականաշնորհեն, որ վերանորոգեն ու մշտական տեղավորվեն https://www.facebook.com/donate/1081422052363400/5651407764877034/
-Էն որ Կարեն Վարդանյանը տաս տարի ասում էր ասոցիացիաներ, մասնագիտական խմբեր են պետք, բան, ոնց որ սկսում ա տեղ հասնել: Նոր աչքովս ընկավ՝ Հայաստանում թեյ արտադրողների հավաք https://www.facebook.com/photo/?fbid=1968160710014557&set=a.117294701767843
– Սան Ֆրանցիսկոյից Էլիզաբեթ Քելեշյանը լուրջ ջանքեր ա դրել, որ Mozilla Common Voice նախագծում արևելահայերենն ու արևմտահայերենը մտնեն: Դա թույլ կտա ազգովի հայերեն նախադասություններ ձայնագրել իրանց կայքում, ինչի արդյունքում ստեղծված ձայնագրությունների շտեմարանը կտրուկ կհեշտացնի հայերեն խոսքի ճանաչում (speech recognition) սարքողների գործը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել