Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քարահունջի դպրոցի աշակերտուհու աշխատանքը լավագույններից մեկն է ճանաչվել Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի կողմից հայտարարված մրցույթում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Գորիսի Ֆրանս-հայկական սրտանոթային կենտրոնի կողմից կազմակերպվել էր շարադրությունների մրցույթ առողջություն թեմայով։

Այդ շարադրություններից լավագույններից մեկն է ճանաչվել նաև Քարահունջի միջնակարգ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտուհի Իվանյան Անիի աշխատանքը, որը ներկայացնում ենք ստորև։

«Առողջության գաղտնիքները»

Պայքարել․․․ Համառորեն ու անդադար պայքարել մահվան դեմ է ապրելու, սիրելու, սիրվելու և ժպտալու համար։

Հանձնվե՞լ․․․ երբե՛ք։ Այո՛, արձակվել է դատավճիռ, և ես “մեղավոր” եմ ճանաչվել․ ունեմ լուրջ, շատ լուրջ առողջական խնդիրներ։ Իսկ մի՞թե ես այն մարդկանցից եմ, ովքեր ամբողջ կյանքում իրենց հիվանդ են համարում՝ փորձելով խղճահարություն առաջացնել և իրենց վրա սևեռել շրջապատի ուշադրությունը։

Գուցե Աստծու կողմից ինձ ուղարկված այս ցավոտ անակնկալը մի փորձություն էր, որի հաղթահարման ճանապարհն ինձ ավելի կմոտեցներ նրան։ Այդ երկար ու ձիգ ճանապարհին իմ ապրումներն ու զգացմունքները, ցավերն ու հիասթափությունները պետք է որ հավերժ թվային, եթե չլիներ հուսի շողը, որը գիշեր֊ցերեկ փափագում էր մեծ երկնքի փոքրիկ պատուհանից։

Հայացքս հույսի այդ նշույլին էր, աչքերիս՝ արցունք, շուրթերիս՝ աղոթք, հոգումս՝ անկյանք ու դատարկ մի տարածություն, պահեր՝ նահանջի և հուսահատության։

Բայց այդ ինչն էր․ կարծես երկինքը սկսեց խոսել ինձ հետ, երբ արևի ճառագայթներն իրենց ողջ զորությամբ ներս թափանցենցին լուսամուտից և ջերմացրին անկողնուն գամված իմ մարմինը, սառած ու քարացած սիրտն ու հոգին, իսկ գիշերը երկինքը, աստղերն ու լուսինը իմ ականջին շշնջացին։ Ես զրուցում էի նրանց՝ արևի, լուսնի և աստղերի հետ։ Նրանք միավորվել և պայքարում էին ինձ հետ, հանկարծ շլացնող մի լույս առկայծեց։ Աչքերս փակեցի, և զգացի այդ լույսի հպումն իմ ճակատին։ Բացեցի աչքերս․ երազ էր։ Արագ փակեցի աչքերս՝ հույսով, որ նորից կտեսնեմ նրանց, բայց․․․

Տարօրինակ մի զգացողություն էի ապրում․ հոգիս լցվել էր, լցվել էր ապրելու ցանկությամբ։ Վճռված էր․ ես պետք է ապրեմ, ապրեմ՝ ինձ սիրողների աչքերում այլևս արցունք չտեսնելու ակնկալությամբ։ Ես ուզում եմ տեսնել և զգալ բնության գույների հաճուքը, ես ուզում եմ շնչել այս մաքուր օդը, ես ուզում եմ ապրել՝ մյուսներին ապրեցնելու համար։

Ուրեմն պետք է դիմադրել, ապաքինվել, չկոտրվել և պայքարել։ Սա է կյանքը․․ սա է հավատը, որովհետև ես հավատում եմ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել