Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պրոֆեսոր Արթուր Դավոյանն ունի խելագար գաղափար, որը կարող է գլխիվայր շրջել Տիեզերքի ուսումնասիրման ոլորտը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Տիեզերք/Space ֆեյսբուքյան էջից․

Պրոֆեսոր Արթուր Դավոյանն է, Կալիֆորնիայի համալսարանի դոցենտ…
Նա ունի մի խելագար գաղափար, որը կարող է դրական առումով գլխիվայր շրջել Տիեզերքի ուսումնասիրման ոլորտը…
Դավոյանը ծրագրում է իր այդ գաղափարով շրջանցել Տիեզերքում շարժվելու՝ մեր ստեղծած սարքերի դանդաղությունն ու դրանց հաղորդել մեզ դեռևս անհասանելի թվացող արագություններ ։
Հայ գիտնականն իր գաղափարը իրագործելու է, այսպես ասած, արևային առագաստների միջոցով…
Եթե ճիշտ ենք հասկացել, ապա առագաստներով զինված այդ սարքերը խիստ մոտենալու են Արևին ու օգտագործելով, այսպես ասած, Արևի հրման ուժը, զարգացնելու են շատ մեծ արագություններ (ինչպես առագաստանավերն են օգտագործում քամու ուժը)…
Պրոֆեսոր Դավոյանն արդեն իսկ գրանտ է ստացել NASA-ից՝ այս տեխնոլոգիայի նախնական տարբերակը ստուգելու համար ))
Ըստ ծրագրվածի՝ նկարագրված առագաստներով սարքերը պետք է կարողանան Մարս հասնել օրերի, Յուպիտեր ու Նեպտուն ամիսների, իսկ Երկրից ամենահեռուն գտնվող սարքավորմանը՝ Voyager-1-ին (շուրջ 20 միլիարդ կիլոմետր հեռավորություն) ընդամենը 2,5 տարվա ընթացքում ։
Ու եթե տեխնոլոգիան հաջողի, ապա վերոնշված արագությունները լինելու են միայն սկիզբը…
Հ.Գ. Մենք կփորձենք հասնել նաև Արթուր Դավոյանին ու նրանից նույնպես հարցազրույց վերցնել այս հանճարեղ գաղափարի մասին ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել