Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիայում 100-ից ավելի բարձրաստիճան ծովակալներ են ձերբակալվել, որոնք դատապարտել են իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու համար

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Թուրքիայում ձերբակալվել են 100-ից ավելի բարձրաստիճան զինվորականներ, որոնք կիրակի օրը հայտարարություն էին տարածել՝ դատապարտելով իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու համար։

Մոնտրյոյի՝ 1936 թ. կոնվենցիան, որը գործում է մինչ օրս, ԽՍՀՄ-ի, Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունաստանի, Հարավսլավիայի, Ավստրալիայի և Ճապոնիայի մասնակցությամբ Շվեյցարիայի Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած խորհրդաժողովի արդյունքում ստորագրված կոնվենցիան է, որը ենթադրում է, որ բոլոր սևծովյան պետությունների ռազմանավերը (առևտրային և այլ նավերին չի վերաբերում) ազատ կարող են ելումուտ անել Դարդանելի և Բոսֆորի նեղուցներով՝ պայմանով, որ պետք է նախապես դրա մասին տեղեկացնեն թուրքական իշխանություններին: Իսկ ոչսևծովյան պետությունների ռազմանավերի համար կա հստակ սահմանափակում՝ միայն մանր և ոչ մեծ տարողությամբ ռազմանավերին է թույլատրվում մուտք գործել նեղուցներ (հսկայական ավիակիրներն, անշուշտ, չեն մտնում այդ ցուցակի մեջ):

Ի դեպ, Թուրքիան բազմիցս խախտել է այս կոնվենցիայի դրույթները. մասնավորապես, կետերից մեկի համաձայն, եթե Թուրքիան չի մասնակցում պատերազմի, ապա պարտավոր է փակել նեղուցները ցանկացած պետության համար: Երկրորդ աշխարհամարտի ժամանակ Թուրքիան խախտել է այս դրույթը (քանզի պաշտոնապես համարվում էր չեզոք երկիր) և թույլատրել նացիստական նավերի մուտքը Սև ծով:

Կիրակի օրը 102 պաշտոնաթող ծովակալներ հայտարարություն էին տարածել, որում դատապարտում էին Թուրքիայի իշխանություններին Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալու մասին խոսակցությունները քաղաքական դաշտ նետելու համար։

Հիշեցնենք, որ Ստամբուլում նախատեսվում է կառուցել Ստամբուլի ջրանցքը, որից հետո Բոսֆորի և Դարդանելի նեղուցները, որոնք կապում են Սև և Միջերկրական ծովերը, կկորցնեն իրենց հույժ կարևորությունը։

Ըստ ծովակալների՝ կոնվենցիան Լոզանի պայմանագրի եզրափակումն էր, որով սահմանվել են Թուրքիայի ներկայիս սահմանները և այն թուրքական դիվանագիտական հաղթանակներից է։

Նշենք, որ Մոնտրյոյի կոնվենցիայի շնորհիվ Թուրքիան կարողացավ չեզոքություն պահպանել դրա կնքումից 3 տարի անց սկսված Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում։

Թուրք ծովակալները 2016 թ. հուլիսից ի վեր բազմիցս ենթարկվել են հարձակումների իշխանությունների կողմից՝ մեղադրվելով Ֆեթուլլահ Գյուլենին աջակցելու մեջ։ Ծովակալները մտավախություն ունեն նաև, որ Մոնտրյոյի կոնվենցիայից դուրս գալը հարված կլինի Աթաթուրքի ստեղծած արժեքներին, որին վերագրվում է կոնվենցիան ստորագրելու հաղթանակը։

Թուրքիայում կոնվենցիայից դուրս գալու մասին խոսակցությունները սկսվել են այն բանից հետո, երբ Էրդողանը ստորագրեց Ստամբուլյան կոնվենցիայից դուրս գալու մասին հրամանագիրը։ Դրանից հետո թուրք լրագրողները հարցրել էին ԹԱՄԺ նախագահ Մուսթաֆա Շենթոփին, թե արդյո՞ք Էրդողանը կարող է նույն կերպ՝ գրչի մեկ հարվածով դուրս գալ նաև Մոնտրյոյի կոնվենցիայից։ Շենթոփը պատասխանել էր, որ Թուրքիան կարող է դուրս գալ ցանկացած համաձայնագրից՝ նույնիսկ Մոնտրյոյի, սակայն նման քայլն անտրամաբանական կլիներ։

erkir.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել