Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երկու Ալեքսները վերադարձել են մեդալով․ Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Սյունիքի Մարզի Շախմատի Ֆեդերացիա ֆեյսբուքյան էջից․

Սույն թվականի մարտի 20-ից 29֊ը Երեւանում տեղի ունեցած Հայաստանի պատանիների առաջնությանն ակտիվ մասնակցություն են ունեցել Սյունիքի մարզի 20 պատանի շախմատիստները՝ մարզի ֆեդերացիայի անիմջական օժանդակությամբ։
Արդյունքում ունենք տարբեր հաջողություններ․
Մասնավորապես Գորիսից Ալեքս Ալեքսանյանը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը մինչեւ 14տ տարիքային խմբում, իսկ Կապանից Ալեքս Սահակյանը՝ 2-րդ հորիզոնականը մինչեւ 16տ տարիքային խմբում։
Բացի այդ մեր շախմատիստները նաեւ կարգ են լրացրել, մասնավորապես Ալեքս Ալեքսանյանը լրացրել է 1-ին կարգ, իսկ Սիսիանից Մենուա Պողոսյանը՝ 2-րդ կարգ։
Երկու Ալեքսները նվաճել են եզրափակիչի ուղեգիր եւ հիմա Սյունիք մարզի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ Արզնիում մասնակցում են Հայաստանի շախմատի ակադեմիայի կազմակերպած ուսումնամարզական հավաքին։
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի աշխատանքային թիմը շնորհակալություն է հայտնում ֆեդերացիայի նախագահ Վահե Հակոբյանին պատանին շախմատիստներին ցուցաբերած մեծ աջակցության եւ խրախուսման համար։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել