Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մեզ անհրաժեշտ են ազգային համոզմունքներով տոգորված գործիչներ՝ գնալով բարդացող տարածաշրջանում մեր նավը վարելու համար․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Grisha Harutyunyan-ի ֆեյսբուքյան էջից․

Արդեն իսկ օդը չի հերիքում այս գաղջ, պղտոր, հեռանկարից զուրկ իրականության մեջ: Ամեն օր սպասում ես թեկուզ մի աննշան լավ լուրի կամ քայլի, բայց դրա փոխարեն նոր անիրավ քայլերով պարզապես սառը ջուր է լցվում մեր ամենաանմեղ սպասումների վրա անգամ:
Երկրիս Անվտանգության խորհրդի քարտուղարի հայտարարությունները վերջնականապես փշրեցին այն հույսերը, թե կարող են ինչ-որ բան փոխել այս երկրում կամ երկրի հասարակական քաղաքական կյանքը բնականոն հունի մեջ դնել: Ի՞նչ է նշանակում՝ կոմունիկացիաների բացման պայմաններում պետք է վերանայեք մեր մոտեցումները Թուրքիայի հանդեպ: Ո՞ր մոտեցումների մասին է խոսքը: Ի՞նչն է գայթակղել ձեզ կոմունիկացիաների բացման հարցում: Մեր վերանայած մոտեցումները Թուրքիայի համար գրոշի արժեք չունեն: Այդ երկիրը մեր ինքնության մի մասն է ուզում, եթե ոչ ամբողջը: Նա մեզանից լուրջ զիջումներ է պահանջում՝ ցեղասպանության ճանաչման պահանջներից հրաժարում, այսօրվա թուրք-հայակական պետական սահմանի ճանաչում, Սյունիքով միջանցքի տրամադրում: Սա է նրա ուզածը, մեր վերանայած մոտեցումները Թուրքիային պետք չեն: Ոչ ոք դեմ չէ տարածաշրջանի կոմունիկացիաների բացմանը, բայց եթե այդ կունիկացիները պետք է բացվեն մեր ազգային ինքնության, մեր պետականության արժանապատվության հաշվին, ապա անվերապահորեն պետք է հրաժարվել նման <քաղաքակիրթ> մոտեցումներից:
Երկու – երեք անգամ հրաժարվեցիք <կարո՞ղ ենք ասել, որ Թուրքիան մեր թշնամին է> հարցի ուղիղ պատասխանից: Իրո՞ք մտածում եք, որ Թուրքիան մեր թշնամին չէ: Ասեմ ավելին՝ Թուրքիան թշնամուց էլ ավելին է: Թշնամին կարող է ինչ-որ վերապահումներ ունենալ իր հակառակորդի նկատմամբ, բայց Թուրքիան մեր նկատմամբ որևէ վերապահում չունի: Նրա հիմնական նպատակը հայ ժողովրդի ֆիզիկական ոչնչցումն է, հայոց պետականությունը քաղաքական քարտեզից ջնջելը: Ենթադրենք՝ մենք համաշխարհային քաղաքակրթությունն ավերող այս գլոբալիզացիայի ինչ որ տարրերից ոգևորված վերանայում ենք մեր մոտեցումները, դրանով փոխու՞մ ենք հայերի նկատմամբ ունեցած թուրքի վերաբերմունքը: Չարաչար սխալվում եք: Նորից ռոմանտիկ նիրհի մեջ եք հայտնվում: Թուրքիային ընդամենը պետք է նպաստավոր պատմական պահ, և նա գնալու է իր համար համոզմունք դարձած նպատակների իրականացմանը: Այդպես է եղել անցյալում և այդպես է լինելու ապագայում:
Մեզ անհրաժեշտ են ազգային արժեքներով դաստիարակված, ազգային համոզմունքներով տոգորված գործիչներ՝ այս բարդ և գնալով բարդացող տարածաշրջանում մեր նավը վարելու համար:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել