Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց․ Ռեջեփ Թայիփ Էրդողան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, ելույթ ունենալով իշխող կուսակցության համագումարում, անդրադարձել է արցախյան թեմային՝ ասելով. «Նրանք, ովքեր ստանձնել էին լուծել այս ճգնաժամը Մինսկի եռյակի անվան տակ, 30 տարի շարունակ ոչինչ չարեցին բացի հարցն ավելի բարդացնելուց»:
Ինչպես հաղորդում է Ermenihaber-ը, Էրդողանը, այնուհետև կրնկնելով նախկինում արտահայտած իր նույնաբովանդակ մտքերը, պնդել է, որ իր ադրբեջանցի եղբայրներն են միշտ ջանքեր գործադրել ճգնաժամը երկխոսության և համաձայնության միջոցով լուծելու համար:
Թուրքիայի նախագահը Հայաստանին մեղադրել է ժամանակ առ ժամանակ «Ադրբեջանի վրա հարձակումները շարունակելու և երկխոսության ուղիներն արգելափակելու մեջ»:
«Անցյալ տարվա վերջին ամիսներին, երբ Հայաստանի բանակը կրկին անցավ հարձակման, մենք, որպես Թուրքիա, մեր բոլոր հնարավորություններով կանգնեցինք մեր ադրբեջանցի եղբայրների կողքին: Թուրքիայի աջակցության և Ադրբեջանի պայքարի շնորհիվ, փառք Ալլահի, վերջ դրվեց այդ կեղտոտ բռնազավթմանը»,- ասել է նա:
Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան հետամուտ է լինելու 2020 թվականի նոյեմբերի 10-ի համաձայնագրի կետերի իրականացմանը: Նրա խոսքով՝ այդ գործընթացն էլ ավելի է ամրապնդել Թուրքիայի և Ադրբեջանի եղբայրությունը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել