Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թուրքիան Հայաստանի սահմանին ռազմական տեխնիկա է կուտակում. իրանական ԶԼՄ-ներ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Թուրքիան ռազմական տեխնիկա է կուտակում Հայաստանի հետ սահմանին: Ըստ աղբյուրների՝ ավելի վաղ այս ռազմական տեխնիկան օգտագործվել է Սիրիայում, իսկ այժմ այն ​​զորավարժությունների պատրվակով տեղափոխվել է Հայաստանի հետ սահման:
Իրանական լրատվամիջոցները կարծում են, որ այս տեղափոխման նպատակը Հայաստանի Սյունիքի մարզի գրավումն է:
«Բազմաթիվ վերլուծությունների համաձայն՝ Անկարան և Բաքուն մտադիր են հարձակվել Սյունիքի մարզի վրա (սահմանակից է Իրանին) և կտրել սահմանը երկու երկրների միջև: Իրանը բազմիցս հայտարարել է, որ տարածաշրջանի միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների փոփոխությունը Իրանի կարմիր գիծն է: Լայնամասշտաբ պատերազմը կանխելու համար անհրաժեշտ է, որ իրանցի զինվորականներն անհապաղ տեղակայվեն հայ-նախիջևանյան սահմանի երկայնքով», նշում են իրանական լրատվամիջոցները:
Նշվում է նաեւ, որ ղարաբաղյան պատերազմն սկսվել է 2020 թվականին՝ ԱՄՆ ընտրությունների նախօրեին: Ի զարմանս Իրանի` հաջորդ պատերազմը կարող է համընկնել Իրանի ընտրությունների հետ: Այնուամենայնիվ, դա հնարավոր է նաև առաջիկա շաբաթների ընթացքում:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել