Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ո՞Վ է կանգնելու այդ ահռելի ներդրումների հետևում․ Թերեզա Մխիթարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Teresa Mkhitaryan֊ի ֆեյսբուքյան էջից․

Հիշո՞ւմ եք, թե ինչ ասաց Հայաստանի էկոնոմիկայի նախարարը, ով թշնամիների կողմն անցավ ինչ-որ մի հատ պաշտոնի համար և մնաց բարիկադների մյուս կողմում։ Ասաց, որ այժմ «ամենախոշոր ներդրումները» կուղղվեն Հայաստան: Իսկ գիտե՞ք, ՈՎ է կանգնելու այդ ահռելի ներդրումների հետևում: Ոչ թե 99.9, այլ 100%-ով դա կլինի Թուրքիան:
Նրանք այստեղ ուզում են կրկնել վրացական սցենարը՝ երկիրը հասցնել լիակատար աղքատության, այնուհետև բրիտանական օֆշորային ընկերությունների միջոցով բերել թուրքական ահռելի ներդրումներ: Եվ հայ ծախված պաշտոնյաները կգովաբանեն և կծափահարեն իրենք իրենց, և վերջապես ամբողջ երկիրը կհանձնեն թուրքական ստրկությանը: ԱՀԱ ԹԵ ԻՆՉ Է ՍՊԱՍՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՎ ՀԱՅԵՐԻՆ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՍՑԵՆԱՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ։
Իտալացիներն ու ֆրանսիացիները Հայաստանում ներդրումներ չեն անելու, նույնիսկ հայերն իրենք դա չեն անի․.. Միայն և միայն Թուրքիան է գումարներ ուղղելու Հայաստան, որպեսզի վերջնականապես կոտրի երկիրը, իսկ փառամոլության նկրտումներով իրենց հոգիները սատանային վաճառած հայերը նրանց կօգնեն այդ հարցում․․․
Արևմտյան գեղեցիկ կյանքի սցենարը ամեն տեղ նույնն է։ Նայեք Ալբանիային, Սորոսի գրասենյակը նրանց ևս եվրոպական կյանք խոստացավ, բայց ստացվեց այն, որ նրանք պարզապես դարձան թուրքական վիլայեթ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել