Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ամբողջ կյանքը ռեսուրսների ու ակնկալիքների վերադասավորումների հաջորդականություն է․ Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Hrant Khachatrian֊ի ֆեյսբուքյան էջից․

Կիրակի օրը Armenian Geographic
ի հետ էքսպեդիցիոն արշավի էինք: «Էքսպեդիցիոն» նշանակում ա, որ բոլորը, էդ թվում խմբի ղեկավարը, առաջին անգամ են էս երթուղով գնում: Էդ արշավները հետաքրքիր են նրանով, որ քեզ տրամադրում ես, օրինակ, 15կմ-անոց արշավի, բայց ընթացքում պարզվում ա, որ էդ ճանապարհով գնալ հնարավոր չէր, ու վերջում դառնում ա ասենք 22կմ-անոց արշավ:
Էդ պահին ստիպված ես լինում վերադասավորել ռեսուրսներդ ու ժամանակի մեջ ակնկալիքներդ: Եթե մտածում էիր, որ էն մկաններդ, որ բարձրանալուց են հոգնում, էլ էսօր չեն հոգնելու, պիտի ընդունես, որ չէ, էլի են հոգնելու: Կամ եթե մտածում էիր, որ հաստատ մինչև մութն ընկնելը կհասնես տեղ նույնիսկ եթե որոշվի արանքում մի ժամ հանգսանալ, ապա հիմա պետք ա հասկանալ, որ հանգստանալու ազատություն էլ չկա, հազիվ ես լույսով հասնելու:
Մտածում եմ, որ ռեսուրսների ու ակնկալիքների էսպիսի վերադասավորումներ անելու ունակությունը, առանց ներվայնանալու, հուզվելու, հիասթափվելու ու արդյունավետությունը գցելու, շատ կարևոր հմտություն ա: Ամբողջ կյանքը նման իրավիճակների հաջորդականություն ա ։

Տեսարանը՝ Ուրծի լեռների Կարմիր քար (Մեծ Փարախադեմ) կոչվող գագաթ տանող ճանապարհից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել