Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տեսա՞ք՝ ուր խփեցին Արցախը հանձնելուց անմիջապես հետո. Աննա Աղլամազյան․ Տեսանյութ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Anna Aghlamazyan-ի ֆեյսբուքյան էջից․

Տեսա՞ք՝ ուր խփեցին Արցախը հանձնելուց անմիջապես հետո։
Ճի՛շտ է։ Ցեղասպանությանը։ Կհարցնեք՝ ինչո՞ւ։ Մեկ պարզ պատճառով․ Ղարաբաղյան հակամարտությունն առանձին խնդիր չէ՛, այլ Հայկական հարցի մի մասը։ Հայկական հարցը սկիզբ է առել հայ ժողովրդի դեմ իրականացված Ցեղասպանությամբ, Ցեղասպանություն, որը տարաբնույթ ձևեր ընդունելով՝ եկել-հասել է մեր օրեր․․․
Պատրաստվեք։ Ցեղասպանության հարցով լուրջ գրոհներ են սպասվում մեր ժողովրդի դեմ։ Ծախու քարոզչությամբ ու մանիպուլյացիաներով մեր մեծ ողբերգության վրա առևտուրը շարունակվելու է․․․
Մեջբերում եմ Փաշինյանի այսօրվա ելույթից մի հատված։
Եվ այսպես, մեր և թուրքերի միջև եղած թշնամության ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԿԵՏԸ Փաշինյանը դժվարանում է գտնել ։ Նա նենգաբար ձև է թափում՝ իբր չգիտի, թե ԻՆՉԻՑ է սկսվել այդ թշնամությունը։
«Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են որպես թշնամի և մենք ընկալում ենք որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»։
https://news.am/arm/news/634789.html…
Մեկնաբանելու փոխարեն անցնեմ ամենակարևորին։
Միայն Փաշինյանը չէ, որ գրոհում է Ցեղասպանության դեմ։ Եվ այդ գրոհները նոր չեն սկսվել։ Նրանք, ովքեր տարիներ շարունակ խոսում էին խաղաղությունից ու մեզ պատրաստում էին խաղաղության, ինչ-որ «պատահականությամբ», իրենց պարտքն են համարել անդրադառնալ նաև Ցեղասպանության խնդրին։
Միայն երկու օրինակ բերեմ․
Ահա «Եվրասիա համագործակցության հիմնադրամ»ի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանի միտքը (2016 թ․): Հիշեցնեմ՝ սա մի հիմնադրամ է, որն անկախությունից ի վեր բազմաթիվ ծրագրեր է իրականացրել կոնֆլիկտների լուծման ու խաղարարարության թեմաներով։
«Ես Ցեղասպանություն չեմ ապրել։ Նույնիսկ ոչ էլ իմ պապերն են ապրել։ Իմ ցավը Ցեղասպանության համար իսկակա՞ն է, թե՞ սոցիալապես կառուցված»։
https://youtu.be/I3AlwL6vrqQ?t=2387
«Եթե Արցախյան պատերազմը չլիներ, կարող ա լիներ հայերի մի քանակ, որը ընդհանրապես չառնչվեր Ցեղասպանության հարցին․ անցած-գնացած պատմություն է, եթե քո ընտանիքին չի վերաբերում (օրինակ, եթե դու [Հայաստանի] արևելյան մասերից ես)»։
https://youtu.be/gmX1yUyYjt4?t=505
Հիմա գտեք նմանությունը Ժաննա Անդրեասյանի՝ 2012 թվականին արտահայտած այս մտքի հետ․
«Եղել են մարդիկ, որ Ցեղասպանությունը գիտակցել են որպես անձնական ողբերգություն և այն ժամանակ իրենց ԱՆՁՆԱԿԱՆ պրոտեստն են արել» (ի նկատի ունի Խորհրդային տարիներին այս թեմայով եղած զարթոնքը:
https://youtu.be/ky0oPkYfGMg?t=1408
Եվ այս թեզերը հնչել են Հայաստանում, ու դրանք ազատ հասանելի են Յութուբում․․․
Ավելին․ չափազանց խոսուն է միայն այն փաստը, որ 2009 թ․ «Կովկասի ինստիտուտը» հրապարակեց մի գիրք, որտեղ ԺԽՏՎՈՒՄ էր Հայոց Ցեղասպանության փաստը։ Անունն էլ դրեցին, թե «Գյորգյուլուն ընդամենը ուսումնասիրել է այդ խնդիրներն այնպես, ինչպես դրանք կան և ոչ թե այնպես, ինչպես ինչ-որ մեկը կուզենար դրանք ներկայացնել»
http://www.ardarutyun.org/?p=39
Ո՞վ էր պատասխանատու մեր անվտանգությունն այս հարվածներից պաշտպանելու համար․․․ Ինչո՞վ էր զբաղված մեր Ազգային անվտանգության ծառայությունը։ Ինչո՞ւ հասանք այն օրվան, որ երկրի վայ-վարչապետը պիտի հայտարարի, թե դժվարանում է գտնել հայ-թուրքական թշնամության մեկնարկային կետը․․․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել