Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
PicsArt-ը, ServiceTitan-ը եւ SoloLearn-ն ընդգրկվել են ԱՄՆ լավագույն ստարտափ գործատուների վարկանիշում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Հայ հիմնադիրներ ունեցող PicsArt, ServiceTitan եւ SoloLearn ընկերություններն ընդգրկվել են Forbes-ի նոր վարկանիշում, որտեղ ներկայացված են ամերիկյան այն ընկերությունները, որոնք համավարակի եւ առցանց աշխատանքի պայմաններում լավագույն պայմաններն են առաջարկում աշխատակիցներին:

«ԱՄՆ-ի լավագույն ստարտափ գործատուները» կոչվող վարկանիշը կազմվել է Statista հետազոտական ընկերության հետ համատեղ:

Ներկայացված ընկերություններն ընտրվել են 2500 ընկերություններից, որոնք ունեն առնվազն 50 աշխատակից: Վարկանիշում PicsArt-ը 93-րդն է, ServiceTitan-ը` 116-րդը, իսկ SoloLearn-ը՝ 400-րդը:

Նշենք, որ PicsArt-ը սոցիալական մեդիայի խմբագրման աշխարհի ամենամեծ ստեղծարար հարթակն է: PicsArt հավելվածի ամսական ակտիվ օգտատերերի թիվը հատել է 150 միլիոնի սահմանը։ Յուրաքանչյուր վայրկյան աշխարհում ավելի քան 800 նկար է խմբագրվում հավելվածի միջոցով։ Հավելվածն անվճար է ու հասանելի է 185 երկրում 30 լեզվով՝ iOS, Android եւ Windows սարքերի համար:

itel.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել