Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
100 տարի առաջ 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Հարդենբերգշտրասսե փողոցում Սողոմոն Թեհլիրյանը սատկացնում է Մեհմեդ Թալեաթ փաշային

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

100 տարի առաջ 1921թ. մարտի 15-ին Բեռլինի Շարլոտենբերգ թաղամասի Հարդենբերգշտրասսե փողոցում Սողոմոն Թեհլիրյանը օրը ցերեկով սատկացնում է հայկական Մեծ եղեռնի գլխավոր կազմակերպիչ Մեհմեդ Թալեաթ փաշային․——֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊֊<<Դիմացի մայթով հավասարվեցի Թալեաթին, արագ քայլերով բավական առաջացա, անցա նույն մայթը, որտեղով գնում էր նա: Հետ դարձա: Մոտենում էինք իրար: Նա գալիս էր ճեմելու ձևով` ձեռնափայտը անփույթ ճոճելով: Մի կարճ տարածություն մնացած` զարմանալի անդորրություն համակեց էությունս: Հավասարվելու վրա Թալեաթը շեշտակի նայեց ինձ. աչքերի մեջ առկայծեց մահվան սարսուռը: Վերջին քայլը բեկվեց. մի քիչ թեքվեց, որ խուսափի, բայց զենքը դուրս քաշելս ու գլխին պարպելս մեկ եղավ: Թալեաթը հարվածից կարծես ցցվեց ու մի ակնթարթ հզոր մարմինը պրկվեց ձիգ, բայց երերուն, ապա, սղոցված կաղնու բնի պես թնդյունով երեսի վրա տապալվեց”:Դատարանի նախագահ- Դուք ձեզ ինչո՞ւ հանցավոր չեք համարում:Թեհլիրյան- Ինքս ինձ հանցավոր չեմ համարում, որովհետև խիղճս հանգիստ է:Նախագահ- Խիղճդ ինչո՞ւ է հանգիստ:Թեհլիրյան- Մարդ եմ սպանել, բայց մարդասպան չեմ:Նախագահ- Թալեաթ փաշային ուզում էի՞ք սպանել:Թեհլիրյան- Այս հարցը չեմ հասկանում: Ես նրան արդեն սպանել եմ:Նախա‎գահ- Ուզում եմ ասել` նրան սպանելու ծրագիր ունեի՞ք:Թեհլիրյան- Ես որևէ ծրագիր չունեի:Նախագահ- Ե՞րբ արթնացավ այդ գաղափարը:Թեհլիրյան- Դեպքից մոտ երկու շաբաթ առաջ ինձ շատ վատ էի զգում, ջարդերի պատկերները աչքերիս առաջ էին: Մորս դիակը տեսա: Այդ դիակը ոտքի ելավ, կանգնեց առջևս և ասաց ինձ. դու տեսար, որ Թալեաթը այստեղ է ու անտարբե՞ր ես մնում:Նախագահ- Իսկ դուք ի՞նչ արեցիք:Թեհլիրյան- Հանկարծ արթնացա և որոշեցի այդ մարդուն սպանել>>:լուսանկար՝Սողոմոն Թեհլիրյանը կնոջ՝ Անահիտ Թաթիկյանի հետ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել