Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Դեռ քննարկու՞մ են Ընտրությու՞ն…

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Այս մղձավանջու՞մ… Այս վարչակարգի օրո՞ք… Առանց իրավիճակի կայունացմա՞ն… Առանց հարյուր հազարավոր ընտրողների մասնակցությա՞ն… Առանց զոհվածների, գերեվարվածների և անհետ կորածների հարազատների մասնակցությա՞ն… Դուք նորմա՞լ եք… Ցանկացած բանական մարդ հասկանում է, որ այս պայմաններում, առանց իրավիճակի կայունացման անհապաղ արտահերթ ընտրությունների անցկացումն ակնհայտ արհեստական օրակարգ է, անհեթեթություն, իսկ գործնականում` անարդյունավետ և ապակայունացնող գործոն: Մի կողմ թողնենք այս շինծու օրակարգի հեղինակների և ջատագովների բարոյական ու քաղաքական կերպն ու շարժառիթները: Մի քանի պարզունակ այլ հարցադրումներ ու հանգամանքներ կան, որոնք անհնար է անտեսել: Նախ` եթե պատկերավոր ներկայացնենք, ապա իրավիճակը հետևյալն է: Դարավոր ու պատմական թշնամին մտել է քո քաղաք (նշում եմ քաղաք, որովհետև ցավոք` շատերի մոտ երկրի ընկալումը լիարժեք չէ): Ստացվել է այնպես, որ քո քաղաքի քաղաքապետ էր կարգվել քո դարավոր ու պատմական թշնամու վաղեմի գաղափարակից հպատակը: Հիմա թշնամին բռնազավթել է քաղաքի մի զգալի մասը, ամեն ինչ խառնել է իրար, սպանել է քո երեխաներին, մյուսներին` դարձրել հաշմանդամ, անհետ կորցրել, գերեվարել, ընտանիքիդ պատանդ վերցրել, իսկ դու այդ հոգեվիճակով և այդ պայմաններում պետք է ինչ-որ նախընտրական ծրագրեր քննարկե՞ս` ծրագրերի լավ ու վատ անե՞ս: Դուք նորմա՞լ եք, տիկնայք և պարոնայք… Սա նորմալ է՞… Ասացեք խնդրեմ` այդ ինչպե՞ս են այսօր, կամ թեկուզ երկու ամիս անց նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու հազարավոր զոհվածների, տասնյակ հազարավոր վիրավորների, առավել ևս` անհետ կորածների, կամ գերեվարվածների հարազատները, բարեկամները, մտերիմներն ու ընկերները: Այդ ինչպե՞ս, կամ ի՞նչ ակնկալիքով են նախընտրական ծրագրեր ուսումնասիրելու և քննարկելու մի քանի տասնյակ հազար անտուն և անգործ մնացածներն ու նրանց հարազատները: Եվ վերջապես, այդ ի՞նչպես են նախընտրական ծրագրեր կարդալու, ուսումնասիրելու և քննարկելու դաժանորեն խաբված, ամեն ինչից հիասթափված, հուսալքված և արտագաղթի ճամփան բռնած հարյուր հազարավոր ընտրողները: Վերը նշված մարդիկ ինչպե՞ս են մասնակցելու, կամ մասնակցելու ե՞ն, կասե՞ք… Կասե՞ք, թե այդ ընտրությունների արդյունքներին ո՞վ է հավատալու: Իսկ մի գուցե այս օրակարգի հեղինակներն ու ջատագովները ձգտում են, որպեսզի նրանք չմասնակցե՞ն: Կամ մի գուցե կրկին հույսեր են փայփայում, որ կգործադրվի 2018 թվականի զանգվածային հոգեխանգարմունքի պահին կատարված «ընտրության» սցենա՞րը: Այն է` ծայրահեղ էյֆորիա (որին այժմ փոխարինել է համազգային ողբն ու հիասթափությունը), անծրագիր, սուտ խոստումներով հագեցած դատարկաբանություն, զրպարտություն ու բամբասանք` համեմված հիստերիկ բղավոցներով, և… Ահավասիկ` իբր լեգիտիմ ընտրությու՞ն… Հեղինակների և նրանց կից անհատների շարժառիթները պարզ են, իսկ սատարողներն ու ջատագովները` պատկերացնու՞մ են, թե ինչ են առաջարկում… Թե՞ կրկին պատգամավոր կարգվելու մարմաջն ու վերջին հույսը շատ ավելին են իրենց համար, քան հայրենիքի և պետության անվերադարձ կորուստը: Եթե մի պահ նույնիսկ անվտանգության ու սոցիալական տարրերը մի կողմ թողնենք, ապա համոզված կարելի է պնդել, որ սա երկիրն ու պետությունը վերջնական գժանոցի վերածելու սցենար է` ուրիշ ոչինչ: Ադրենալինի պակաս ունե՞ք, ժողովուրդ… Առանց գործող վարչակարգի լիարժեք հեռացման, առանց առնվազն վեց ամսվա ընթացքում իրավիճակը շտկելու և կայունացնելու` ընտրության կազմակերպումը ոչ մի կերպ չի կարող լիցքաթափել և լուծել խնդիրը, դա` սին պատրանք է: ՀԳ Լավ, հասկացանք, պարզ դարձավ, որ ԱԺ մեծամասնության մնացած 80 հոգու մեջ ազգությամբ Հայ չկա, իսկ մի 40 հոգի բանական մարդ էլ չկա՞… 80-ից` ընդամենը 40 հոգի բանական մարդիկ, ուրիշ ոչինչ` որպեսզի անհապաղ վերջ դրվի այս համազգային մղձավանջին:

Karen Chshmaritian-ի ֆեյսբուքյան էջից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել