Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԵՆ ՕՐԴ, ԿԻ՛Ն 🌺

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

~30 տարի 1300 կանանց կոլեկտիվ ղեկավարած ՊԱՊՍ աղջիկ թոռներին իր կաբինետում «խաղալու» համար ֆաբրիկայի կնիքն էր տալիս։Երբ թոշակի էր դուրս եկել, տնտեսություն էր վարում, դաշտից հոգնած տուն գալիս՝ առաջինը խոտի մեքենայի վրայից, այլ տղամարդկանց ներկայությամբ, իր ձեռքով հավաքած ծաղկեփունջն էր ինձ նետում։Ինձ իր հետ «թուրքի» գյուղ էր տանում, ու նրանց հետ հարաբերվելու չգրված օրենքները բացատրում ճանապարհին։Վերից վար ծանոթացրել էր մեր գերդաստանին, իր կենսագրության (մարդկային, տղամարդկային, գործնական հարաբերությունների) մասին լիքը պատմություններ պատմել։ Տան «պահած» զենքերի տեղն էր ինձ ասել, պապային էլ հանձնարարել էր մեքենա վարել սովորեցնի։Սահմանափակումներ էլ էր դնում՝ (որոնց հետ միշտ չէր, որ հաշտ էի/էինք լինում) ինչը կարելի էր մյուսներին, միշտ չէր որ մեզ էր կարելի։Պապս՝ իմաստության ու փորձառության իր բարձունքից, հանձին իր թոռնուհիների, ապագայի համար խելացի ու ուժեղ կանայք էր պատրաստում։Էս տեսակ ՍԻՐՈ արժանացած աղջիկների համար պատկանելության ու արժանապատվության զգացումն այնքան բնական է ներքնայնացրած, որ«սեռերի հավասարության» ու «կանանց իրավունքների» մասին դասերը «թերթել-անցնելու» համար են։Ուզում եք պաշտպանել կնոջը՝ սիրեք նրան, ուզում եք ԿԻՆ մնալ՝ հարգեք տղամարդուն։Ուզում եք այս ամենը վայելել՝ հարգեք ընտանիքի ինստիտուտը։

ՇՆՈՐՀԱՎՈՐ ԱՄԵՆ ՕՐԴ, ԿԻ՛Ն 🌺

Հգ. Անցած տարվա գրառում է, բայց առավել քան հիմա, այս ուղերձը լսելի եմ ուզում դարձնել։

Mane Soghoyan֊ի ֆեյբուքյան էջից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել