Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չվերադարձող ծախսեր

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Կոնկորդ ինքնաթիռն անկասկած ժամանակակից ավիացիոն ինժեներիայի մեծագույն նվաճումներից մեկն էր, որը Լոնդոնից Նյու-Յորք էր մեկնում 2 ժամ, 53 րոպեում: Կոնկորդն այդ ժամանակ աշխարհի ամենաարագ ինքնաթիռն էր, բայց այսքան առավելությունների հետ մեկտեղ՝ ոչ շահութաբեր: Պատկերացրեք, Կոնկորդն իր հիմնադիրներին 40 տարի միայն վնաս է տվել ու ամեն անգամ, երբ բյուջեն վերջանում էր, Ֆրանսիայի և Անգլիայի կառավարությունները գումարներ էին ներդնում՝ իմանալով, որ էլ երբեք ընկերությունն իրենց եկամուտ չի բերելու: Հիմա հարց, ինչու՞, ինչպե՞ս կարող էին Ֆրանսիայի ու Անգլիայի նման պետությունների կառավարությունները գումարներ կորցնել մի նախագծում, որը եկամտաբեր չէր: Պատճառներից մեկն այն հոգեբանական պահն է, որը կոչվում է ձգտում դեպի չվերադարձվող ծախսերին: Սա նշանակում է, որ մարդն անընդհատ ներդնում է գումար, ժամանակ, նյարդեր, էներգիա ոչ եկամտաբեր նախագծին միայն նրա համար, որ գիտակցում է՝ էլ սկզբնական ներդրումները չի կարողանալու ետ բերել, բայց փորձում է: Սա մի փակ շղթա է, որտեղ մարդը ներդնում է, ներդնում է ու ինչքան շատ է ներդնում, այնքան դժվարանում է պոկվել նախագծից: Անգլիայի ու Ֆրանսիայի կառավարությունն այս թակարդի մեջ էին: Նույն թակարդի մեջ մենք էլ ենք ընկնում, երբ վճարում ենք ֆիլմի համար, բայց մեզ դուր չի գալիս ու մնում ենք մինչև վերջ, որովհետև վճարել ենք, մենք սպասում ենք ավտոբուսի 5 րոպե, հետո ասում ենք լավ, 5 րոպե սպասել եմ, մի քիչ էլ սպասեմ, կգա ու չենք պատվիրում տաքսի, մենք չենք ընդհատում վատ հարաբերությունները՝ մտածելով, որ ամեն ինչ լավ կլինի, մենք սովորում ենք մի ֆակուլտետում, որտեղ ընդունվել ենք, բայց չենք սիրում առարկաներն ու 4 տարի տանջվելով գնում ենք ու նման օրինակները շատ-շատ են, երբ մարդն ընկնում է չվերադարձվող ծախսերի թակարդն ու մնում այնտեղ՝ հուսալով, որ շահած դուրս կգա, սակայն ավելի է ընկնում անդունդը: Ի՞նչ անել նման դեպքերում, սա այն թակարդն է, որի մեջ ընկնում ենք գրեթե բոլորս՝1. Ընդունել սխալը – Երբ մենք ընդունում ենք սխալը, այն մնում է անցյալում, բայց եթե չենք ընդունում, ապա նրա հետ ապրում ենք ամեն օր: 2. Ժամանակին դադար արեք – Եթե զգում եք, որ ընկել եք արդեն կարուսելի մեջ, հարցրեք, թե ո՞րն է լինելու ամենավատ ելքը, եթե հենց այդ պահին հրաժարվեք:

Vahagn Dilbaryan֊ի ֆեյսբուքյան էջից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել