Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Սարդարապատ2.0 . Թյուրքագետ Վարուժան Գեղամյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի բլոգը ֆեյսբուքյան էջից․

1927թ. հոկտեմբերին մի բավական հայտնի քաղաքական գործիչ այսպիսի կոչով դիմել է երիտասարդներին.
«Հե՜յ դու, ➖ երիտասարդություն։
Քո գերագույն պարտականությունն է մշտապես պահել և պաշտպանել ազգային անկախությունը, ➖Հանրապետությունը։
Դա քո գոյության և քո ապագայի միակ հիմքն է, քո ամենաթանկ հարստությունը։
Ապագայում ևս երկրի ներսում և դրսում կունենաս թշնամիներ, որոոնք կցանկանան զրկել քեզ այդ հարստությունից։ Եւ եթե մի օր դու ստիպված լինես կանգնել անկախության և հանրապետության պաշտպանությանը, ապա չպետք է մտածես այդ իրավիճակի հնարավորությունների ու դժվարությունների մասին։ Դրանք կարող են անհաղթարելի թվալ։ Քո անկախության և հանրապետության վրա հարձակվող թշնամիները կարող է լինել նրանք, ում տարած հաղթանակները հավասարը չունեն ողջ աշխարհում։
Թշնամիդ կարող է ուժով և խորամանկությամբ զավթել սուրբ հայրենիքիդ բոլոր ամրոցները, մտնել բոլոր զինանոցները, ջարդել ողջ զորքը, հայրենիքիդ ամեն անկյունը փաստացի գրավել։
Սրանից զատ կարող է էլ ավելի ողբերգական ու վտանգավոր իրավիճակ ստեղծվել. մարդիկ, որոնք քո երկրում կանգնած են իշխանության ղեկին, կարող են լինել անփույթ ու տգետ կառավարիչներ, նույնիսկ՝ դավաճաններ։ Նրանք նույնիսկ կարող են իրենց անձնական շահը միավորել օկուպանտների քաղաքական նպատակների հետ։ Ազգը կարող է ուժասպառ, ջարդված և ընկճված լինել։
Հե՜յ, ➖ ապագայի երիտասարդություն։ Նույնիսկ այդպիսի իրավիճակում, այդպիսի պայմաններում քո պարտականությունն է փրկել ➖ անկախությունը և Հանրապետությունը։ Քեզ անհրաժեշտ ուժը երակներովդ հոսող ազնվազարմ արյանդ մեջ է»։
Եթե հավանեցիք այս կոչը, որը մեզ համար այս օրերին խիստ արդիական է հնչում, ապա պետք է ասեմ, որ սրա հեղինակը Թուրքիայի Հանրապետության հիմնադիր նախագահ Քեմալ Աթաթյուրքն է, իսկ կոչն էլ ուղղված է թուրք երիտասարդությանը (այս գրառման համար «➖» նշանով ես փակել եմ «թուրք» և «Թուրքիա» բառերը)։ Այս կոչը մինչև այժմ էլ պարտադիր փակցվում է Թուրքիայի բոլոր կրջօջախներում։
Մինչդեռ մեր համանման՝ նժդեհյան կոչը համարվում է «հետադիմական» ու ծաղրվում է վայ ինտելեկտուալների կողմից։
Որպես թուրքագետ այս օրերին իմ գործն է հիշեցնել, որ մեր դեմ այսպիսի կոչերով ապրող ու գործող ազգն ու պետությունն են կռվում։
Նույն ժամանակ մենք հանդուրժում ենք ստորացում և գլուխ չենք ուզում բարձրացնել՝ ապավինելով #հակաՀայաստան -ին։ Իսկ մեր տարածաշրջանում ապրելու համար, Թուրքիայի հետ նույնիսկ խաղաղ հարևանություն անելու համար մեր ուժեղ լինելն այլընտրանք չունի։

Սարդարապատ2.0 #Սյունիքիսպառնալիքը

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել