Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Մենք հարստացնում ենք ընդհանուր կոլորիտը, բայց «չենք արդուկվում» ձեր ձեռքի տակ․ Մանե Սողոյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Мане Согоян-ի ֆեյսբուքյան էջից․

Դեռ մոլեր չկային Երևանում։ՊրիսԾիժնիի էր «Տաշիր» առևտրի կենտրոնը։Դե ցանկացած ծնունդով տաշիրցի էլ «Տաշիր» էր մտնում «Փարսադանի տղա Մուրադի» կեցվածքով։ Ես էլ հերթական անգամ գնացել եմ «մերոնց մոտ»՝ ինձ գեղեցկացնող կոստիում գնելու։ Մինչև հանել֊հագնելու հետ եմ, խոսքի մեջ, ոչ միտումնավոր, ասացի, որ տաշիրցի եմ։Վաճառողուհին, ով համատեղությամբ նաև բուտիկի տերն էր, տեղում դարձավ հրաբուխ՝ սկսեց մեր հասցեին «լավա» թափել՝ հա՛մ աշխատող ենք, հա՛մ ունևոր (տեսնես էտ ի՞նչ ֆոկուսա), հենց մեկիս ոտն ամրանում է, մյուսին առաջ ենք քաշում (իբր էտ անելու բանա՞), մեր աղջիկներին լավ են պահում, տղերքն էլ գործի կպնող են, էտ էլ հերիք չի՝ լցվել ենք համալսարանները…ձեռի հետ գրավել ենք Կալուգան, Մոսկվան ու ամենակարևորը՝ Երևանը…… մի անտանելի, անհասկանալի, զզվելի բան ենք պարզվեց։Հիշեցնեմ՝ ինքն աշխատում էր տաշիրցու «Տաշիրում», իրեն ոչ ոք գերի չէր վերցրել ու չէր շահագործում։ Թե լավան ես ոնց եմ հանգեցնում, դա արդեն կարևոր չի… Բայց, որ ես հենց էտ օրն եմ հասկացել, թե ինչու են արցախցիներից «պայթում», դա փաստ է։Ու երբ արցախցիներին են կպնում, ես միշտ իմ վրա եմ վերցնում՝ չէ՞ որ մենք էլ ենք Հայաստանից «մի տեսակ կտրված» ՝ հյուսիսի մարգինալ «հարուստ ու ազդեցիկ» տաշիրցիները, որ «թուրք չեն», բայց համ անհասկանալի բարբառ ունեն, համ էլ եսիմ ինչ կրոն….Բայց արի ու տես, հանդգնել են բիզնես֊կառավարչական ոլորտում հաջողել։Մենք հարստացնում ենք ընդհանուր կոլորիտը, բայց «չենք արդուկվում» ձեր ձեռքի տակ։Սա ԲՈԼՈՐԻՍ Հայաստանն է՝ ՀԱՎԱՍԱՐԱՊԵՍ։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել