Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Օգնել գործով և գործ հիմնելով, և ոչ թե «օգնել»․ Դավիթ Դավթյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Davit Davtyan-ի ֆեյսբուքյան էջից․

Քնելուց առաջ նուրբ հարցի մասին
Փորձեմ սրտինս ճիշտ տալ էջիս, չգիտեմ` որքանով կստացվի…
Շատ եմ եղել\շփվել սահմանապահ գյուղերում, աղետի գոտում, Հայաստանիս «թիրախային» կետերում:
Ոչ բոլորը, ոչ ամենուր, բայց «թիրախային» և տուժված համայնքների բնակիչների զգալի մասի մոտ մի բան եմ տեսել՝ սպասում են օգնության…
Ձեթ և ալյուր, մակարոն, ծրարով գումար…
Էսօր սահմանը և սահմանապահը էլ առաջվանը չէ՝ մեծ է, շատ մեծ:
Իմացածս նախկին սահմանապահ գյուղերից մեկում, որին միշտ «օգնել» են, այսօր 500 հա վարելահողից այս տարի մշակվել է 4 հա:
Սա մարդկանց վատություն անելու հստակ օրինակ է:
Օրինակները հարյուրավոր են…
Առանց պաթոսի.
Հլը ասեք ԶԱՆԳԵԶՈՒՐ
Հզորա, չէ՞
Հա, գիտեմ, ուժեղա:
Չփորձեք հզոր զանգեզուրցուն «օգնել»: Մեզ միայն ու միայն գործա հարկավոր՝ մի կտոր բիզնես միջավայր արարելու համար:
Չփորձեք հաց տալ, հաց տվողը սյունեցին է:
Օգնել գործով և գործ հիմնելով, և ոչ թե «օգնել»:
Խաղաղություն մեր երկրին…
Բարի գիշեր…

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել