Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պատերազմի ավարտից անցել է հինգ ամիս, իսկ մենք ոչինչ չարեցինք այս երկրի ծռված մեջքը ուղղելու համար․ Գրիշա Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
4 Views

Grisha Harutyunyan-ի ֆեյսբուքյան էջից․

Երբ նայում էի պատմական անցյալի մեր ողբերգական էջերին, որպես մասնագետի տարակուսում էի, թե ինչպե՞ս կարող էր այս կամ այն իրադարձությունը կամ դեպքը տեղի ունենալ, ինչպե՞ս կարելի էր նման սխալ կամ սխալներ թույլ տալ, ինչու՞ չկարողացան կողմնորոշվել պատմական ժամանակաշրջանի առանձնահատկությունների մեջ: Նոր եմ միայն հասկանում, թե ինչու և ինչպես են նման ողբերգությունները տեղի ունեցել:
Պատերազմի ավարտից անցել է հինգ ամիս, իսկ մենք ոչինչ չարեցինք այս երկրի ծռված մեջքը ուղղելու, այս ժողովրդի կոտրված ոգին վերականգնելու, ոտնահարված արժանապատվությունը շտկելու համար: Դրա փոխարեն պառակտվեցինք, մասնատվեցինք, ատելությամբ լցվեցինք միմյանց նկատմամբ, թշնամացանք միմյանց հետ, մոռացանք մեր իրական թշնամուն և սկսեցինք թշնամին փնտրել մեր ներսում, մեր մեջ տեսնել թշնամուն:
Ներքին պառակտումը… Պառակտված ենք բոլորս, յուրաքանչյուրս: Արդեն իսկ պառակտվել ենք մեր ներսում, մեր ներքին էությամբ, պառակտված ենք հոգով: Եվ այնպիսի մի ատելություն է թանձրացել մեր ներսում, որ մոռացել ենք, թե ով է մեր իրական թշնամին: Իրական թշնամին հրճվում է օր օրի խորացող մեր պառակտումից: Իսկ մենք պառակտվելու նորանոր մեթոդներ, նորանոր ձևեր ենք կիրառության մեջ դնում: Կասկածում եմ՝ երբևէ հնարավո՞ր է լինելու հաղթահարել մեր ազգային միասնությունը երկճեղքող, մեզ պառակտող այս անդունդը: Իսկ այս պառակտման ընթացքում, որպես ազգ, կորցնում ենք մենք մեզ, կորցնում ենք մեր դիմագիծը, կորցնում ենք մեր կերպն ու արժանապտվությունը: Սարսափում եմ այս ամենի հետևանքներից:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել