Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ժամկետների հաշվարկ․ վերջին օրը մարտի 9-ն է․ Արա Զոհրաբյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Արա Զոհրաբյան֊ի ֆեյսբուքյան էջից․

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնից ազատելու վերաբերյալ առաջարկությունը՝ համապատասխան հրամանագրի նախագծով, նախագահը վերադարձրել է վարչապետին՝ 27.02.2021 թվականին:
Եթե վարչապետը ՀՆԳՕՐՅԱ ժամկետում չի ընդունում Հանրապետության նախագահի առարկությունը, ապա Հանրապետության նախագահը ՀՆԳՕՐՅԱ ԺԱՄԿԵՏԻ ԱՎԱՐՏԻՑ ՀԵՏՈ` ԵՌՕՐՅԱ ԺԱՄԿԵՏՈՒՄ, ստորագրում է հրամանագիրը կամ դիմում է Սահմանադրական դատարան («Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 35.1-րդ հոդվածի 3-րդ մաս):
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասով և 32-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված ժամկետների հաշվման կանոնների համաձայն՝

  • ՀՀ նախագահի կողմից ՀՀ սահմանադրական դատարան դիմելու վերջնաժամկետը՝ վերջին օրը՝ 2021թ. մարտի 9-ն է:
    (հաշվարկը՝ 27.02.2021թ. հաջորդ օրվանից հաշված 5-րդ օրը՝ 04.03.2021թ.նն է, որից հետո 3-րդ օրը՝ 07.03.2021թ.նն է, որը համարվում է ոչ աշխատանքային օր (կիրակի), հետևաբար՝ վերջին օրը պետք է համարվի հաջորդող աշխատանքային օրը: Նկատի ունենալով, որ 08.03.2021թ. կրկին ոչ աշխատանքային օր է, ուստի վերջին օրը կհամարվի 09.03.2021թ.).
  • ՀՀ նախագահի կողմից ՀՀ ՍԴ չդիմելու հիմքով ակտը կհամարվի իրավունքի ուժով ընդունված 2021 թվականի մարտի 10-ից:
    Հ.Գ. Առանձին քննարկման հարց է ՀՀ Սահմանադրության 133-րդ և 155-րդ հոդվածների կոլիզիայի հարցը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել