Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայոց լեզուն անըդհատ ենթարկվում է դիվերսիոն հարձակումների․ Արտուր Խոջաբաղյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

ՖԲ օգտատեր Արտուր Խոջաբաղյանը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ․

«Մայրենի լեզվի դասեր» խմբում հերթական անգամ աչքովս ընկավ գիտական շրջանակներին հայտնի լեզվաբան Հրաչ Մարտիրոսյանի հերթական աղավաղումը։Սույն պարոնն առաջին անգամ չէ իր լեզվաբանական աճպարարությամբ փորձում ստվեր ձգել հայկական մշակույթի համար կարեւոր, առանցքային հարցերի վրա։Որպեսզի առավել մատչելի լինի խնդրին անծանոթ մարդկանց համար թե ինչի մասին է իմ այս գրառումը, փորձեմ խմբավորել երեւույթը։

✅Երկար ժամանակ է, մեր գրական լեզուն ենթարկվում է դիվերսիոն հարձակումների։ Այդ հարձակումներից մեկը կարելի է համարել տարբեր մարդկանց ցանկությունը․ ովքեր պնդում են, բարբառներում կիրառվող «ա» օժանդակ բայը պետք է ներմուծել գրական լեզու եւ փոխարինել կամ հավասարազոր «իրավունք» տալ «է» օժանդակ բային։

✅Այս քննարկումներում, բանավեճերում մարդիկ երկուստեք բերում են զանազան արգումենտներ եւ կրոնափիլիսոփայական համոզմունքներ ունեցող մարդիկ հաճախ պնդում են, որ «Է» տառը մեր լեզվամտածողության մեջ աստուածային նշանակություն ունի եւ պետք չէ նման հարց առհասարակ քննարկման դաշտ բերել։

✅«Հայտնվում է» Հրաչ Մարտիրոսյանը, ով մի ահագին գրառում անելով «է» տառի ծագումնաբանության մասին, եւ պնդում է, որ այդ «է»֊ն մեր հետ ընդհանրապես կապ չունի եւ այբբենական իր կարգով, իմաստով հանդիպում է հնդեւրոպական ծագում ունեցող այլ լեզուներում՝ մասնավորապես հունական։ Նա այսպես է սկսում․ «Հերթական անգամ գրառմանս տակ «է»-ի ու «ա»-ի չարաբաստիկ ու հիմնազուրկ հակամարտության թեմայով հակագիտական հայտարարություններ սփռվեցին։ Թե բա «Է-ն Արարչի ներկայությունն է մեր լեզվի կառուցվածքում»․ «Պատահական չէ, որ այն մեր այբուբենի 7-րդ տառն է` կատարելության թիվը։ Է-ն կատարյալ է… Իսկ ա-ն չգիտեմ ինչի խորհրդանիշ»։»

👉Իմ եզրակացությունը․ ակնհայտ է, որ իր գիտական աճպարարությամբ նա հենց ««է»֊ի կողմնակիցներին է» հարվածում, եւ փորձում օգտակար լինել մեր հասարակության մեջ ի հայտ եկած այդ տարօրինակ արարածների զառանցանքներին, ովքեր տարիներ շարունակ «առաջ են բրդում» «ա» օժանդակ բայը գրական հայերեն բերելու գաղափարը։ Սա փաստում է նաեւ իր հավանումները «ա»֊ի կողմնակիցների սարկազմներին։⭕Իսկ հետո, հետո եկա ես եւ փչացրեցի իրենց ուրախ տրամադրությունը, որ ստեղծվել էր «ձեռառնոցի» «է»֊ի կողմնակիցների հասցեին։Հրաչն իսկույն հոգ տարավ, որ իմ գրառումը ջնջեն ադմինները, նկատելով այնտեղ վիրավորական ձեւակերպումներ։ Բայց վիրավոական ոչինչ չկա, արեւմտյան աշխարհում կրթություն ստացած պարոնին աճեցրել են հենց նման աղավաղումների համար եւ նա շարունակում է մեծ աջակցություն վայելել կոնկրետ շրջանակի կողմից։

Գրառմանը կցում եմ իմ ջնջված մեկնաբանությունը, որի վերեւում երեւում է նաեւ հերթական սարկազմը։

Այնուհետեւ նույն գրառման մեջ Արտու Խոջաբաղյանն ավելացնում է լուսանկար հետեւյալ մեկնաբանությամբ․
Հրաչին անշուշտ դուր է եկել այս եւ մնացած մարդկանց սարկազմը, իսկ ադմիններն իհարկե դա չեն նկատում։

Մայրենի Լեզվի դասեր խմբում Հրաչ Մարտիրոսյանի կատարած գրառմանը կարող եք ծանոթանալ այս հղումից։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել