Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Գոնե Քարահունջի թոթի արաղը չմոռանայիք․ Մարատ Դադունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Marat Dadunts-ի էջից․

Նախորդ 20 տարիներին,աշխատանքի բերումով մի 25 անգամ մեր կազմակերպությանը հրավիրած կլինեն տարբեր մասշտաբների expo-ցուցահանդես֊մանդեսների ։ Միշտ լուրջ պատրաստվում էինք, ինչ ունեինք չունեինք հետներս մի երկու օր շուտ տանում էինք մեզ հատկացված տաղավարում սիրուն դասավորում, հուզված սպասում։ Մեր ընկերներից մեկը համարյա ոչ մի բուկլետ֊մուկլետ,լոգո ֊մոգո, վիզիտկա բան չէր բերել…..իրա տաղավարը համարյա դատարկ էր, առանձնապես բան չուներ ներկայացնելու, նորաստեղծ էր, բայց ինքը մի տեսակ շատ անհոգ, արխային ժպտում էր։ Մենք էինք հուզվում իր փոխարեն։ Էս սպասված expo – ի օրը, բոլորի տաղավարների կողքով սառը դեմքով անցնող արտասահմանցի հյուրերը ,մեղր տեսած մեղվի պես հավաքվում էին էն մեր անհոգ ընկերոջ դատարկ տաղավարի մոտ, ուրախ ուրախ ժպտալով ,գոհ հեռանում ։ Մեզ էլ հետաքրքրեց, մեր տաղավարները անտեր թողեցինք, մոտեցանք……, տեսնենք, էս մեր ստեղծագործ ախպերը Գորիսի թոնրի լավաշը փռել ա, մոթալի պանիր, կողքին Քարահունջի 65 գրադուս թոթը ,Որոտանի մուզկաթ մաճառ֊գինի , իսկը ՝առյուծի կաթ։ Էլ ինչ բուկլետ, ինչ պրեզենտացիա, էս արտասահմանցի դեսպան֊մեսպան առանց զուռնա քոչարի էին պարում ։ Հիմա ասում են Արաբստան է, թե որտեղ է, ցուցահանդես ա ու մեր ռազմաարդյունաբերության սուզանավերը անապատում կորել են, տեղ չեն հասել, Հայաստանի տաղավարը դատարկ է , տնաշեններ գոնե Քարահունջի թոթի արաղը չմոռանայիք։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել