Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ի՞նչ է նշանակում տոտալ, ընդհանուր պաշտպանությունը Սինգապուրում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ներկայացնում ենք VOMA CENTER-ի հրապարակած նյութը տոտալ պաշտպանության մասին։

Տոտալ պաշտպանությունը ենթադրում է յուրաքանչյուր սինգապուրցու մասնակցությունը՝ ուժեղ, անվտանգ և համախմբված ազգի կառուցման գործում՝ անհատապես և հավաքականորեն։ Երբ մենք ուժեղ ենք, ապա կարող ենք հաղթահարել ցանկացած ճգնաժամ։

Որպես փոքր, բազմասեռ, բազմակրոն երկիր, որի գոյատևումը կախված է ազատ առևտրից, և որը աշխարհին կապված է օդային, ծովային ճանապարհներով և ինտերնետով, Սինգապուրն անխուսափելիորեն այս կամ այն կերպ տառապում է աշխարհում տեղի ունեցող իրադարձություններից։ Իր հիմնադրմանպահից (1984 թվական) ի վեր Total Defense-ը միավորեց սինգապուրցիներին՝ միասին պատասխանելու Սինգապուրի անկախությանն ու բարեկեցությանը սպառնացող մարտահրավերներին, ինչպիսիք են ահաբեկչությունը, ատիպիկ թոքաբորբը և տնտեսական անկումները։ Հիմնական գաղափարն այն է, որ յուրաքանչյուր սինգապուրցի պետք է իր դերն ունենա այդ սպառնալիքներն ու մարտահրավերները կանխելու և Սինգապուրի պաշտպանությունն ամրապնդելու գործում:

Այսպիսով, մենք առկապաշտպանության հինգ սյուներին՝ ռազմական, քաղաքացիական, տնտեսական, սոցիալական և հոգեբանական, ավելացրել ենք վեցերորդ սյունը՝ թվայինը: Վեց հիմնասյուները կօգնեն կարգավոել ռազմական և ոչ ռազմական սպառնալիքների սպեկտրը:

ՏՈՏԱԼ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ 6 ՍՅՈՒՆԵՐԸ

Տոտալ պաշտպանությունը մեր համապարփակ պատասխանն է սպառնալիքներին և մարտահրավերներին, և որը ներգրավում է բոլոր սինգապուրցիներին հետևյալ վեց հարթություններում.

ՌԱԶՄԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Հզոր և ահռելի պաշտպանական ուժ, որը բաղկացած է կանոնավոր և ազգային զինծառայողներից, և որոնց աջակցում է ամբողջ ազգը»:

Սինգապուրի նման փոքր երկրի համար ռազմական պաշտպանությունը հզոր և ահռելի պաշտպանական ուժերի ստեղծումն է, որոնք պոտենցիալ ագրեսորներին ստիպում են մտածել երկու անգամ՝ նախքան հարձակելը: Դա կասեցում է՝ լավագույն ձևով: Ձախողման դեպքում՝ մենք պետք է կարողանանք հարձակումից պաշտպանել մեզ։

Սինգապուրի զինված ուժերը (SAF) կախված են ազգային զինծառայողներից` համալրելու համար իրենց մշտական ​​կանոնավոր ուժերը։ Այսպիսով, նրանց ընտանիքների, գործատուների և համայնքի աջակցությունը ևս կարևոր է՝ պահպանելու համար SAF- ի օպերատիվ պատրաստվածությունը: Երբ մի ամբողջ ժողովուրդ հավաքվում է հանուն SAF- ի և հավաքական ուժ դառնում, ապահովում է այն անվտանգությունն ու խաղաղությունը, որ մենք վայելում ենք:

Ինչպե՞ս կարելի է գործի դնել ռազմական պաշտպանությունը.

Մեր զինվորները, նավաստիները եւ օդաչուները դա անում են, պահպանելով մարզավիճակը, լրջորեն վերաբերելով մարզումներին և մնալով մարտական պատրաստության մեջ:

Աջակցելով նրանց, ովքեր իրենց Ազգային ծառայությունն (ծառայություն պահեստազորում) են անցնում կամ ուսուցումը ճամբարներում (զինվորական հավաքներ պահեստազորայինների համար), հասարակությունը կարող է խրախուսել մեր ազգային զինծառայողներին (պահեստազորայիններին) և բարձրացնել նրանց բարոյական ոգին:

Կանայք կարող են անմիջական ներդրում ունենալ ռազմական պաշտպանության մեջ՝ միանալով SVS-ին կամ ծառայելով SVS կամավորական կորպուսում:

Մեր զինվորները, նավաստիները եւ օդաչուները դա անում են, պահպանելով մարզավիճակը, լրջորեն վերաբերելով մարզումներին և մնալով մարտական պատրաստության մեջ:

Աջակցելով նրանց, ովքեր ազգային ծառայություն են անցնում կամ սովորում են ճամբարում, հասարակությունը կարող է խրախուսել մեր ազգային զինծառայողներին և բարձրացնել նրանց բարոյական ներուժը։

Կանայք կարող են անմիջական ներդրում ունենալ ռազմական պաշտպանության մեջ՝ միանալով SVS-ին կամ ծառայելով SVS կամավորական կորպուսում:

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Սպառնալիքների նշաններ հայտնաբերելու,վերջիններիս արդյունավետորեն արձագանքելու և ճգնաժամերից արագ վերականգնվելու ունակություն»:

Երբ մենք բախվում ենք սպառնալիքին, կամ երբ ճգնաժամ է հարվածում մեզ, պետական ​​գերատեսչությունների գերագույն առաջնահերթությունն է ջանք չխնայել սպառնալիքը վերացնելու կամ ճգնաժամին արձագանքելու համար: Բայց նրանց ռեսուրսները սահմանափակ կլինեն, և դրանք կարող են անընդհատ ամենուր չլինել:

Սինգապուրցիները՝ լինի անհատական, թե կազմակերպական, թե համայնքային մակարդակում, պետք է պետք է միջամտեն, որպեսզի օգնեն և կարողանան հոգ տանել իրենց: Մենք կարող ենք տեղյակ լինել սպառնալիքների նշանների մասին, իսկ ճգնաժամի դեպքում կարող ենք արդյունավետորեն արձագանքել իրավիճակին ՝ օգնելով միմյանց ՝ անկախ ռասայից, դավանանքից և անձնական շահերից: Չափազանց կարևոր է, երբ գիտենք, թե ում պետք է զանգահարել, ուր գնալ և ինչ անել արտակարգ իրավիճակներում: Այս ամենը օգնում է մեզ արագորեն կողմնորոշվել և կազմակերպվել՝ որպես միավորվածշ վստահ և ուժեղ ժողովուրդ: Ահա թե ինչ է նշանակում ուժեղ Քաղաքացիական պաշտպանություն:

Ինչպե՞ս կարող է իրականացվել քաղաքացիական պաշտպանությունը:

Իմանալ, թե ինչ պետք է անել արտակարգ իրավիճակներում և ակտիվորեն մասնակցել քաղաքացիական պաշտպանության վարժանքներին՝ լինի ջրի/սննդի ռացիոնալացում, թե համայնքային արտակարգ իրավիճակների պատրաստության վարժություններ:
Սովորեք այնպիսի կարևոր հմտություններ, ինչպիսիք են առաջին բուժօգնությունը, սրտանոթային վերակենդանացումը, արատների ավտոմատ բուժումը կամ հրդեհամարումը:
Զգոն եղեք և հետևեք կասկածելի մարդկանց կամ գործողություններին:
ՏՆՏԵՍԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Ուժեղ և կայուն տնտեսություն, մրցունակ՝ գլոբալ մակարդակով, և ճգնաժամերից արագ վերականգնվելու ունակություն»:

Տնտեսական պաշտպանության նպատակն է Սինգապուրի տնտեսությունն ավելի մրցունակ և գրավիչ դարձնել, որպեսզի աշխարհի համար կարևոր և առանձնահատուկ լինենք: Միայն այդ դեպքում մենք կկարողանանք գոյատևել և հաջողության հասնել: Տնտեսական պաշտպանությունը նաև նպատակ ունի մեր տնտեսությունը ամուր և կայուն պահել՝ թույլ տալով, որ այն շարունակի աշխատանքը և արագ վերականգնվի, եթե ապագայում բախվենք խնդիրների կամ ճգնաժամերի, ինչպիսիք են գլոբալ անկումը կամ տնտեսական ցնցումը, որոնք կարող են ցնցել ներդրողների վստահությունը Սինգապուրի նկատմամբ:

Ինչպե՞ս է կյանքի կոչվում տնտեսական պաշտպանությունը

Ողջ կյանքի ընթացքում սովորեք, շարունակեք մասնագիտական ​​զարգացում ունենալ՝ հարմարվելու համար տնտեսության փոփոխվող կարիքներին :
Խնայեք, խելամիտ ներդրումներ կատարեք և ծախսեք ձեր հնարավորությունների սահմաններում: Պատրաստ եղեք գոյատևել տնտեսական անորոշության մեջ անգամ
Խնայեք էներգիան և ջուրը, կիրառեք էկոլոգիապես անվտանգ մեթոդներ:
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Մեզ միավորող կապերը հիմնված են ռասսայականորեն և դավանապես տարբեր, սակայն ներդաշնակության մեջ ապրող և միմյանց հոգ տանող մարդկանց վստահության եւ փոխըմբռնման հիմքի վրա: Բազմասեռ, բազմակրոն և բազմամշակութային հասարակությունում, ինչպիսին Սինգապուրն է, խաղաղությունն ու առաջընթացը հնարավոր են միայն այն դեպքում, եթե բոլոր ռասաների և դավանանքի սինգապուրցիները միասին ապրեն ներդաշնակության մեջ և հոգ տանեն միմյանց։ Սա պահանջում է մշտական ջանքեր՝ տարբեր համայնքների միջև փոխըմբռնման եւ վստահության ստեղծման համար, և որպեսզի արագորեն արմատախիլ արվի պոտենցիալ թյուրիմացության եւ անմիտության աղբյուրները:

Սա Սոցիալական պաշտպանություն է. բոլորը փորձում են միմյանց վստահել և ամրապնդել կապերը տարբեր էթնիկ խմբերի միջև, որպեսզի մենք ուժեղ և համախմբված լինենք, հատկապես ազգային մարտահրավերների ժամանակ:

           Ինչպե՞ս կիրառել սոցիալական պաշտպանությունը

Նրբանկատորեն և հարգանքով վերաբերվել Սինգապուրի մյուս ռասաներին և ավելի շատ տեղեկանալ նրանց ավանդույթների, մշակույթի, կրոնների և ժառանգության մասին:
Ընկերանալ այլ համայնքների քաղաքացիների հետ և ամուր կապեր հաստատել նրանց հետ` հիմնվելով սինգապուրյան ընդհանուր փորձին:
Ավելի մեծ ուշադրություն և հասկացողություն ցուցաբերել նոր քաղաքացիների նկատմամբ՝ օգնելով նրանց հասկանալ մեր ապրելակերպը:
Փնտրել և օգնել մեզանից ավելի քիչ հաջողակ և անապահով խավերին:
ԹՎԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Եղեք անվտանգ, ուշադիր և պատասխանատու՝ համացանցում:

Քանի որ Սինգապուրը ձգտում է դառնալ խելացի ազգ, ուստի թվային տեխնոլոգիաները կներգրավի իր կյանքի, աշխատանքի և զվարճանքի բոլոր ոլորտներ: Սինգապուրը կդառնա աշխարհի տեխնոլոգիապես զարգացած, բաց և փոխկապակցված երկրներից մեկը։ Թվային հեղափոխությունը, Սինգապուրի համար հնարավորություններ ստեղծելուց զատ, մեզ խոցելի է դարձնում թվային ոլորտի սպառնալիքների համար: Այդ սպառնալիքները կարող են խախտել մեր կենսակերպը, ինչպես նաև, կարող են խաթարել մեր սոցիալական համախմբվածությունը և հարված հասցնել մեր վստահությանն ու հոգեբանական տոկունությանը։ Հետեւաբար, մենք պետք է կարողանանք արձագանքել կիբերհարձակումներին, որոնք ուղղված են մեր ցանցերին եւ ենթակառուցվածքներին, ինչպես նաեւ սպառնալիքներին, որոնք կարող են իրականացվել թվային տիրույթի միջոցով, ինչպիսիք են կեղծ նորությունները և կանխամտածված ստերը համացանցում:

Սինգապուրցիները պետք է ընդունեն, որ յուրաքանչյուր մարդ թվային ոլորտի սպառնալիքներից պաշտպանվելու առաջին գիծ է:

Մենք պետք է ստեղծենք հուսալի պաշտպանություն և ունենանք արդյունավետ վերականգնման պլաններ՝ նույնիսկ ձախողման դեպքում կայուն մնալու համար: Ահա թե ինչ է նշանակում ուժեղ թվային պաշտպանություն:

Ինչպես կիրառել Թվային պաշտպանությունը

Կիրառել առաջադեմ կիբեռանվտանգության մեթոդներ՝ պաշտպանելու մեր անձնական տվյալները, սարքերը և համակարգերը:
Եղեք տեղեկացված ֆիշինգային հարձակումների և ինտերնետային խարդախությունների մասին:
Խելամտորեն եւ պատասխանատվորեն օգտագործեք սոցիալական ցանցերը:
Եղեք զգոն կեղծ լուրերի և ակնհայտ կեղծ տեղեկատվության տարածման նկատմամբ:
ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

«Կամք և վճռականություն՝ պաշտպանելու մեր կենսակերպն ու շահերը, ինչպես նաև մարտական ոգին՝ դժվարությունները միասնորեն հաղթահարելու համար»:

Սինգապուրի` մեր առջև ծառացած սպառնալիքները և մարտահրավերները հաղթահարելու կարողությունը կախված է մեր ժողովրդի՝ իր կյանքի ճանապարհը պաշտպանելու հավաքական կամքից և մեր ազգային շահերը, մարտական ոգին խաթարող ճնշումներից պաշտպանվելու վճռականությունից, բոլոր դժվարությունները միասնականորեն կանխելուց:

Սա հոգեբանական պաշտպանությունն է:

Այս բնազդը հիմնված է սինգապուրցիների ուժեղ ինքնության, մեր ազգի հպարտության և այն գիտակցման վրա, թե ինչ պետք է անենք, որպեսզի ապահովենք մեր մշտական անվտանգությունը, գոյատևումը եւ հաջողությունը:

Ինչպես կիրառել հոգեբանական պաշտպանությունը.

Հպարտանալ սինգապուրցի լինելով, և պատրաստ լինել ճգնաժամերի ժամանակ պաշտպանել Սինգապուրը։
Զարգացնել ճկունություն և ուժ՝ ճգնաժամից հետո հնարավորինս շուտ վերադառնալու մեր բնականոն գործունեությանը:
Հասկանալ մեր պատմությունը և այն սկզբունքները, որոնք Սինգապուրին օգնել են հաջողության հասնել, ունենալ ամուր վճռականություն՝ միասնական մնալու և Սինգապուրը ուժեղ և առանձնահատուկ պահելու համար:

ԱՅՍ ԱՄԵՆԻՆ ՄԻԱՍԻՆ ՀԱՍՆԵԼՈՎ

Ընդհանուր պաշտպանությունը մեզ օգնել է գոյատևել SARS-ի, սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքների և 1997, 2008թթ. տնտեսական ճգնաժամերի պայմաններում, ինչպես նաև, արժանապատվորեն անցնել վերջին տարիների մշուշի միջով:

Այն դարձել է հիմնարար ասպեկտ, թե ինչն է մեզ դարձնում սինգապուրցի, դրսևորում է այն ամենը, ինչ մենք անում ենք ամեն օր՝ լինի ազգային ծառայության պարտականությունների կատարում, քաղաքացիական պաշտպանության կամավոր աշխատանք, քրտնաջան աշխատանքով ուժեղ տնտեսություն, համայնքների կապերի ամրապնդում միմյանց հետ՝ անկախ ռասայից և դավանանքից, կամ երկրի պաշտպանության գործին նվիրվածության պահպանում:

Ընդհանուր/Տոտալ պաշտպանությանն ուղղված մեր աշխատանքը չի դադարում։ Երբ մենք հասկանանք մեր դերը տոտալ պաշտպանության մեջ, կշարունակենք ամրապնդել ինքներս մեզ, մեր համայնքը և մեր ազգը։

voma.center

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել