Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հիմա էլ թշնամին նույնն է, թիրախը նույնպես․ Վարդան Բալյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Balyan Vardan-ր էջից․

Կովկասում, մասնավորապես, Բաքվում, Թիֆլիսում, Բաթումում գործում էին խոշոր հայկական վաճառականական տներ, որոնց նշանակությունը դուրս էր գալիս Կովկասի շրջանակներից: 1879 թվականին հայերը Բաքվում շահագործում էին 155 նավթահոր, ռուսներն ու եվրոպացիները՝ 79, մյուս բոլորը՝ 61: 19-րդ դարի վերջին տասնամյակում Բաքվում արտադրված նավթի արժեքը կազմում էր մոտ 125 միլիոն ռուբլի, որի 2/5-ը պատկանում էր հայկական կապիտալին: Համեմատության համար Նոբելի դրամագլուխը կազմում էր 15 միլիոն ռուբլի, Ռոտշիլդներինը՝ 6, իսկ ահա Մանթաշյանցի հիմնական դրամագլուխը գերազանցում էր 30, Միրզոյան եղբայրներինը՝ 3, Եղիազարյան ընտանիքինը՝ 2 միլիոնը: Քարյուղի արդյունաբերությունը Կովկասում հայ ձեռնարկատերերի՝ Մանթաշյանցի, Ղուկասովի, Պիտոևի, Արամյանցի, Միրզոևի, Առաքելովի, Աբյանցի, Մաիլովի և այլ առևտրական տների ձեռքում էր: Թիֆլիսում խոշոր հայ արդյունաբերողներ Ադելխանովը, Բոզարջյանը, Կարապետյանը, Գյոզալյանը, Խիտարովը և այլք տնօրինում էին թեթև արդյունաբերությունը համարյա ամբողջությամբ:Հայկական կապիտալի աճը մեծացնում էր հայկական գործոնի ազդեցությունը և ոչ միայն տարածաշրջանում, ինչը հակադիր էր ոչ միայն պետական շահերին, այլև հրեական առևտրային կապիտալի: Մեր պատմության դասագրքերում պրիմիտիվացված ընկալումը, ցավոք, իրական թշնամու մասին պատկերացում չի ձևավորում: Ժամանակին հայ վաճառականության մի մասը միայն կարող եղավ հասկանալ, թե ո՞վ է իրական թշնամին, բայց չհաջողեց միավորել հայության ուժը: Հիմա էլ թշնամին նույնն է, թիրախը նույնպես: Առաջիկայում այս ամենի մասին կխոսենք շատ ավելի մանրամասն, որովհետև մեզ պարտադրվող պատերազմում հաղթելու համար պետք է իրական թիրախը խոցել, այլ ոչ մուլյաժները:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել