Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայաստանում ռուսական ռազմաբազայի մի մասը կարող է տեղափոխվել երկրի արելևք․ Վաղարշակ Հարությունյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Վաղարշակ Հարությունյանը  հայտարարել է, որ Երևանն ու Մոսկվան քննարկում են 102-րդ ռուսական ռազմաբազայի որոշակի զորամիավորման՝ Հայաստանի արևելք վերատեղաբաշխման հնարավորության հարցը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը։ «Ավելի ճիշտ է խոսել ռուսական ռազմաբազայից որևէ ռազմական կազմավորում վերաբաշխելու հնարավորության մասին (հաշվի առնելով դրա ընդլայնումը) Հայաստանի արևելյան ուղղությամբ։ Այդ համատեքստում հարցի համատեղ մշակում է տարվում»,- նշել է Հայաստանի պաշտպանության նախարարը։

Վերջինս նաև հայտարարել է, որ հայկական կողմը շահագրգրռված է Գյումրիում ռուսական 102-րդ ռազմաբազայի ներուժի ընդլայնման ու մեծացման հարցում։ «Հայստանի Հանրապետության տարածքում ռուսական ռազմաբազայի ընդլայնումն ու ամրապնդումը միշտ եղել է օրակարգում, և հայկական կողմը մշտապես շահագրգռված է եղել արդեն այն պարզ պատճառով, որ ռազմաբազան ամբողջական կազմով մտնում է Հայաստանի ու Ռուսաստանի զինված ուժերի միացյալ խմբավորման մեջ։ Հետևաբար, բազայի հնարավորությունների ընդլայնումն ինքնաբերաբար ավելացնում է համատեղ խմբավորման ներուժը, որը գործում է հավաքական անվտանգության Կովկասի տարածաշրջանում»,- ասել է նախարարը։ Ըստ նրա՝ «իհարկե, ՌԴ ՊՆ ղեկավարությունը հաշվի է առել տարածաշրջանում առկա ռազմաքաղաքական իրողություններն ու ճիշտ քայլեր են արվել ռազմաբազայի ամրապնդման ու վերազինման ճանապարհին»։ «Եվ ես վստահ եմ, որ այս գործընթացը երկարաժամկետ բնույթ կկրի»,- ասել է Հարությունյանը։

© factor.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել