Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Աստղագիտությունը եկեղեցական մատենագրությունում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
13 Views

Սուքիաս Թորոսյանն իր էջում հրապարակել է մի լուսանկար, որը բերել է լայն քննարկումների։

Մասնավորապես Մարութ Տերյան անունով օգտատերը գրում է․

«Հայկական այս մանրանկարը ապշեցնում է իր աստղագիտական իմացություններով! Վերևում աստղերն են; Քիչ ներքև համաստեղություններն են կենդանակերպով! հետո ամպերով իրարից բաժանված արև ու լուսին! Մարդը աստղադիտարանում նստած չափումներ է անում! Ուշադրություն\ աջ ներքևի անկյունում երկրագունդն է,կլոր! գլոբուսի տեսքով!!!! Ու էս ամենը Գալիլեյից ու Կոպեռնիկոսից առաջ! Ըստ անգլերեն տեքստի 13-րդ դար!!
Հետաքրքիր է կենտրոնական մասում դրված ծաղկամանով ծաղիկը! Ըստ իմ փոքրիկ ուսումնասիրության մարդը ուսումնասիրությունը կատարում է հուլիսի 7-ից 8-ը ընկած գիշերը? կամ 14-ից 15-ը! Որովհետև ինչպես տեսնում ենք կենդանակերպում առյուծը ներկված է! ուրեմն հուլիս ամիսն է! Իսկ արևի և լուսնի մեջտեղում ընկած ամպերի քուլաները իրականում օղեր են!որոնք էլ , կամ ամսվա օր են նշանակում,կամ գուցե ժամը!
Ծաղկամանով ծաղիկը իրականում աստղային քարտեզի սիմվոլիկա է! Մարդը գործիքով նշում է պտուղների( մոլորակների) մեջ ընկած հեռավորությունն ու թեքույունը?! Ծաղկի(Կենաց ծառի) աջ կողմում բրգաձև չափման գործիք կամ գծագիր է! Որով ցույց է տրված երկրի և ինչ որ մոլորակի մեջտեղում գտնվող արբանյակի կամ փոքրիկ մոլորակի չավագրումներ! Քանի որ ծաղկամանը հողով\ երկիր մոլորակն է խորհրդանշում!!! Իսկ պտուղները այն ժամանակ հայտնի 7 կամ 9 մոլորակները!»

Ի հավելում այս մեկնաբանության Կիլիկա նավի նավապետ Կարեն Բալայանն ավելացրել է․

«բրգաձև չափման գործիք՝ հայտնի անկյունաչափ գործիք է, կոչվում է “Կվադրանտ” օգտագործվում եր աստղագետների և նավաստիների կողմից աստղերի, մոլորակների բարձրությունը հորիզոնի նկատմամբ չափելու համար։»

Օգտատեր Արա Շահբազյանը անգլերենով գրում է, որ այս ձեռագիրը 1795 թվականի է, որը պատճենվել է Խաչատուր դպիրի կողմից, 13-րդ դարում Հովհաաննես Երզնկացու հեղինակած երկնային շարժումների մասին աշխատությունից։

Լուսանկարի շուրջ առաջացած քննարկումներին ծանոթանալու համար կարող եք այստեղ․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել