Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Չեն կարողանում տեսնել առավել ակնհայտ ու մահացու վտանգները դաշնակցած Ադրբեջանից և Թուրքիայից․ Արմեն Այվազյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ձեզ ենք ներկայացնում Արմեն Այվազյանի «Ռազմավարական խոռոչները հայոց քաղաքական գիտակցության մեջ կամ Հայաստանի աշխարհաքաղաքական գոյության աքսիոմները» խորագրով հոդվածը տպագրված 2006թ․։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այս հղումով։

Ուշագրավ է, որ հոդվածի մեջ հեղինակն իրականացրել է հստակ կախնատեսումներ եւ մատնանշել առանցքային խնդիրներ, որոնց ուշադրություն դարձնելու պարագայում մի գուցե հնարավոր լիներ խուսափել մեր այսօրվա ողբերգական իրավիճակից։

«Ունենք թշնամական Ադրբեջանի և Թուրքիայի, այնպես էլ տարածաշրջանում ռազմավարական շահեր ունեցող որոշ տերությունների մշտական մեծ հետաքրքրությունը և, ըստ այդմ էլ, երկարատև ու նենգամիտ տեղեկատվական-գաղափարաբանական ու հոգեբանական հատուկ գործողությունները, որոնք նպատակ ունեն ներազդելու հայության ռազմավարական գիտակցության վրա:»

«Այս առիթով բավարար է հիշատակել դասական
գաղափարաբանական դիվերսիայի ընդամենը մեկ օրինակ. հայության քաղաքական գիտակցության մեջ հաջողվել է մտցնել
«ղարաբաղցիներ»-«հայաստանցիներ» բացասական տարբերակումը` սրանից բխող հավանական վտանգավոր հետևանքներով հանդերձ։»

«Անհնար է պատկերացնել, օրինակ, ամերիկյան հասարակության որևէ զգալի հատված, չխոսելով արդեն քաղաքական կուսակցությունների և իշխանական վերնախավի մասին, որն «Ալ֊Քաիդա»-ն չի ընկալում որպես ԱՄՆ-ի անվտանգության դեմ
լուրջ սպառնալիք: Այս տարրական ճշմարտության շուրջ բանավեճեր, բնականաբար, չեն ծավալվում և ամերիկացիներն իրենց ուժերը դատարկ տեղը չեն վատնում: Իսկ ահա հայ հասարակության մեջ կան մեծ թվով մարդիկ, մի շարք քաղաքական կուսակցություններ և տպագիր օրգաններ, խոշոր բիզնեսի ոչ քիչ ներկայացուցիչներ ու նույնիսկ պետական բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք ոչ մի կերպ չեն կարողանում տեսնել Հայաստանի անվտանգությանն սպառնացող առավել ակնհայտ ու մահացու վտանգները, որ բխում են մեր երկու հարևան պետություններից`դաշնակցած Ադրբեջանից և Թուրքիայից: Մեզ մոտ տարիներով անիմաստ վեճեր են ընթանում ներկայումս հայ-թուրքական բարեկամության հնարավորության կամ անհնարինության մասին,իսկ մինչ այդ ոմանք «խոստումնալից բարեկամություն» են հաստատում…

«Հայաստանը ոչնչացնելու ծրագիրը հույժ կարևորության
գաղտնիք չէ, այն ներկայացնում է մարտավարական պարզագույն գործողությունշախմատային «մատ երեք քայլից» կոմբինացիայի նման մի բան:

Քայլ 1-ին. ադրբեջանական նախահարձակում և Արցախի ու ազատագրված տարածքների բռնազավթում:

Քայլ 2-րդ. դրան վաղ թե ուշ անխուսափելիորեն հետևե- լիք ներխուժումը Սյունիք թյուրք երկու դաշնակիցներին տա-
րանջատող արդեն միակ մնացած այդ միջնաբերդը (Հայաստանի
կենտրոնական շրջանների հետ թույլ հաղորդակցությունները,
արցախյան «պարսպի» և պաշտպանական խորության բացակայությունը, հրետանային կրակի ժամանակակից համակարգերի գործածումը, ինչպես նաև Արցախի անկման պատճառած հոգեբանական հարվածը կիջեցնեն Սյունիքի պաշտպանունակությունը գրեթե զրոյական մակարդակի) և Հայաստանի մնացյալ մասի առումը թուրք-ադրբեջանական օղակի մեջնրա վերածումը գետտոյի յուրօրինակ անդրկովկասյան Սվազիլենդի:

Քայլ 3-րդ. Հայաստանի լիկվիդացիան Թուրքիայի և Ադրբեջանի կողմից եթե ոչ ռազմական, ապա տնտեսական, քաղաքական ու հոգեբանական ճնշման միջոցով: Զրկվելով կայուն զարգացման որևէ հեռանկարից ու կորցնելով աշխարհով մեկ սփռված միլիոնավոր
հայերի համար հավանական ապաստանի իր դերը` երկրաչափական պրոգրեսիայով աճած զանգվածային արտագաղթի հետևանքով Հայաստանը կթուլանա այն աստիճան, որ կկլանվի և կբաժանվի Թուրքիայի, Ադրբեջանի ու Վրաստանի միջև:»

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել