Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հաղթանակի դրոշը սպասում է արժանի դրոշակակրին. Հրանտ Խաչատրյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Հրանտ Հրաչի Խաչատրյան-ի ֆեյսբուքյան էջից․

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԴՐՈՇԸ ՍՊԱՍՈՒՄ Է ԱՐԺԱՆԻ ԴՐՈՇԱԿԱԿՐԻՆ

Հների ու հնացածների միջև ընթացող կոմպրոմատների պատերազմը բովանդակությամբ ողբերգական է, իսկ ձևով զավեշտալի։ Իրավիճակին ոչ համարժեք այս բազմաշերտ թեման լրացուցիչ մեկնաբանությունների կարիք չունի ու երբեք չէր դառնա իմ հետաքրքրության առարկան, եթե նրանք բավարարվեին միմյանց վարկաբեկելու ճանապարհով հավակնել երկրի միակ փրկչի դափնիներին։Մինչդեռ առերևույթ առճակատման ձևի մեջ նույն դպրոցի ներկայացուցիչները անթաքույց ցուցադրում են իրենց «սկղբունքային դիրքորոշումների» լիակատար նմանությունը։ Մեկը մյուսից առաջ ընկնելով երկու հակամարտող կողմերը հասարակական կարծիքում փորձում են ամրագրել, որ ԼՂԻՄ- ին հարակից ազատագրված տարածքների վերադարձը անխուսափելի էր։ Ավելի հեռուն գնալով միասնաբար մեղադրանքի սլաքն ուղղում են «ոչմիթիզականների» ուղղությմբ, իբրև թե նրանք են մշտապես խանգարել օրվա իշխանություններին «հարմար պահին» ավելի շահավետ գործարք իրականացնել աշխարհի հզորների սահմանած «խաղի կանոնների» շրջանակներում։ Բանը հասավ նրան, որ դինաստիայի վերջին ներկայացուցիչը իր պարտաճանաչ լինելն ապացուցելու համար իրեն վստահած ոչմիթիզական ժողովրդին դաժանորեն պատժեց, իր նախորդներին զայրացնելով ոչ թե արարքի բովանդակությամբ, այլ ձևով ու չափերով։Պատահական չէ, որ երկու կողմերի բառապաշարում իսպառ բացակայում է միջազգային իրավունք բառակապակցությունը, իսկ Արցախի կարգավիճակի վերաբերյալ ՀՀ կողմից նախաձեռնողական դիրքորոշումը գնահատվում է վտանգավոր։ Առաջ է մղվում հիմա «եղածը պահելու», իսկ «կորցրածը» անորոշ ժամկետով (մինչև հզորանալը) օտարի ողորմածությանը թողնելու «ծրագիրը», որի արդյունքի գլխավոր «երաշխավորը» շարունակում է մնալ անորոշ «հայանպաստ որոշումների» համար «ճիշտ բանակցողը»։ Իհարկե սա էլ այսպես չի մնա ու ցանկացած փոքր ինչ դրական տեղաշարժ ողջունելի է։Կգա մի օր, երբ մենք ազգովի կգնահատենք ամուր հասարակակական – քաղաքական ինստիտուցիոնալ կառույցների հիմքի վրա կառուցված ժամանակակից պետության առավելությունները։ Տա Աստված, որ մինչ այդ, բացի կորսված կյանքերց ու խեղված ճակատագրերից մյուս կորուստները անդառնալի չդառնան։ Սակայն այսօր ցավով պետք է արձանագրենք, որ հաղթանակի դրոշը դեռ սպասում է իր արժանի դրոշակակրին։#Միացում_XXI

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել