Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Պետք է պատրաստվել ՀՀ պաշտպանությանը. Եվսեև

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Ներկայացնում ենք «168 Ժամ»-ի հետ ՌԴ ԱՊՀ Ինստիտուտի փոխտնօրեն, Կովկասի բաժնի ղեկավար, ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը հարցազրույցը՝ անդրադառնալով ՀՀ-ին սպառնացող վտանգներին:

«Կարծում եմ՝ պետք է կոտրել ՊՆ-ի այդ իրավիճակը: Ռուսաստանը ևս ապրել է նման իրավիճակ: Դա եղել է չեչենական պատերազմից հետո, այդ ժամանակ Ռուսաստանը, փաստորեն, պարտվել էր պատերազմում, բայց Ռուսաստանը կարողացավ ներսից հավաքվել և հաղթել երկրորդ պատերազմում: ՌԴ-ի փորձը պետք է հաշվի առնել, Հայաստանը կարող է ինքնուրույն հավաքվել, բայց կա նաև դաշնակից, որը մշտապես օգնում է: Պարզապես պետք է ճիշտ որոշումներ կայացնել, ամրապնդել զինված ուժերը և պատրաստվել Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը»,- Ըստ նրա՝ ՀՀ պաշտպանությանը պետք է պատրաստվել, քանի որ ԼՂ պաշտպանության մասին պետք չէ մտածել, դա ՌԴ-ն ապահովում է, իսկ ՀՀ-ի մասին պետք է մտածել, ինչպես պաշտպանել Ադրբեջանից, Թուրքիայից՝ ինչպես Ղարաբաղի, այնպես էլ՝ Նախիջևանի կողմից: Նրա խոսքով, պետք է լրջորեն մոտենալ ոչ միայն ԶՈՒ մարտունակության վերականգնմանը, այլև մոբիլիզացիոն ռեզերվի հարցին, որը, ինչպես պարզվեց՝ կա՛մ չկա, կա՛մ դրան կցված սպառազինություն չկա, կա՛մ չկա ցանկություն այն գործի դնել, այդ հարցը որակապես պետք է փոխվի:

aravot.am

© 1998 – 2021 Առավոտ – Լուրեր Հայաստանից

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել