Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իրաքյան Քուրդիստան ներխուժած թուրքական զինուժը ջախջախվելով հետ է շպրտվել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
7 Views

Իրաքի հյուսիսային Քուրդիստան ինքնավար շրջանի Դոհուկ նահանգի Գարե բնակավայրում ահաբեկչության դեմ պայքարի պատրվակով զավթողական գործողություններ իրականացնող թուրքական զինուժը ջախջախվել է։ Այս մասին տեղեկացնում է shantnews.am-ը։

ԺՊՈՒ-ի կողմից հրապարակված գրավոր հայտարարության համաձայն՝ փետրվարի 13-14-ին թուրքական ռազմական ուղղաթիռներն ու ինքնաթիռները բազմիցս ռմբակոծել են շրջանի մի շարք բնակավայրեր։

Սակայն քրդական ուժերը համառ դիմադրություն են ցույց տվել Թուրքիայի հարձակումներին։ ԺՊՈՒ մամուլի կենտրոնը հայտնում է, որ կազմակերպված երկու պատասխան գործողությամբ թուրքական հարձակողական ուժերը չեզոքացվել են։ «Թուրքական՝ իբրև թե ընտրյալ կայազորները հզոր հակահարված են ստացել և խուճապի մատնվել։

Ջախջախված թուրքական բանակը, թաթախված սեփական քաղաքացիների արյամբ, հարկադրած է եղել հետ քաշվել»,- ասված է ԺՊՈՒ հայտարարության մեջ։ Աղբյուրը նշում է, որ Գարայի շրջանը փետրվարի 10-ից պարբերաբար ենթարկվում է թուրքական զինուժի հարձակումներին։

Իրաքյան Քուրդիստան անվամբ հայտնի քրդաբնակ շրջանում Թուրքիան փետրվարի 10-ից իրականացնում է «Արծվի մագիլ-2» ռազմական գործողությունը, որը թուրքական կողմի պնդմամբ՝ ուղղված է «ահաբեկչության դեմ պայքարին»։

shantnews.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել