Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քրդերը մահապատժի են ենթարկել առեւանգված 13 թուրքի. galatv.am

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները Իրաքի հյուսիսում գտնվող քարանձավում մահապատժի են ենթարկել  առեւանգված 13 թուրքի, այդ թվում ՝ զինծառայողների և ոստիկանների, հայտնել են թուրք պաշտոնյաները խմբավորման դեմ ռազմական գործողությունների ընթացքում:

Քրդերի դեմ հատուկ գործողության ընթացքում սպանվել է ՔԱԿ-ի 48 անդամ և 3 թուրք զինվոր, 3-ը վիրավորվել են, ասվում է պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հայտարարության մեջ: Ըստ նրա, տասներկու առեւանգված թուրքերը սպանվել են գլխին արձակված կրակոցներով, մեկը՝ թիկունքին:

Ըստ թուրք նախարարի, փետրվարի 10-ին Թուրքիան ռազմական գործողություն է սկսել քրդական   կուսակցության զինյալների դեմ Իրաքի հյուսիսում գտնվող Գարա շրջանում՝ Թուրքիայի սահմանից մոտ 35 կմ հարավ, որպեսզի գտնի ավելի վաղ առեւանգված քաղաքացիներին:

Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Մալաթիա նահանգի նահանգապետը հայտնել է, որ սպանվածների թվում են 2015 և 2016 թվականներին առանձին միջադեպերի արդյունքում առեւանգված վեց զինծառայող և երկու ոստիկան: Մահացածներից երեքի ինքնությունը դեռ պետք է պարզվի:

galatv.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել