Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում կարող է բորբոքել տարածաշրջանում տիրող մթնոլորտը, վտանգել Իրանի անվտանգությունը

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
6 Views

Yerkir.am թերթը հրապարակել է հոդված, որում շեշտվում է, որ Թել Ավիվը փորձում է Իրանի Իսլամական Հանրապետության սահմանների մոտ տեղակայել առաջատար ռադիոլոկացիոն համակարգեր, գաղտնալսող սարքեր՝ Իրանին լրտեսելու համար:

Ընդգծվել է, որ Իրանի պաշտոնատար անձինք բազմիցս մտահոգություն են հայտնել Բաքու-Թել Ավիվ հարաբերությունների կապակցությամբ՝ Ադրբեջանին մեղադրելով Իսրայելի ահաբեկչական և լրտեսական գործունեությանը սատարելու մեջ:

Հոդվածում նշվում է նաև, որ Իսրայելի ներկայությունը Ադրբեջանում կարող է բորբոքել տարածաշրջանում տիրող մթնոլորտը, վտանգել Իրանի անվտանգությունը և լուրջ խնդիրներ ստեղծել Թեհրանի ազգային անվտանգության համար: Մյուս կողմից՝ Իսրայելի ներկայությունը կարող է հիմք դնել Հարավային Կովկասում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի ներկայությանը, թեև ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ մտադիր չէ համագործակցել Ադրբեջանի հետ: Այս բոլոր գործոնները վտանգ են ներկայացնում Իրանի համար:

Yerkir.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել