Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Քարահունջը եւ Խնձորեսկը նույնպես սահմանամերձ են․ Серый Влади

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Серый Влади-ի էջից․

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն այսօր հրապարակել է Սյունիքի մարզի սահմանամերձ դարձած բնակավայրերի ցանկը: Ցանկում նշված բնակավայրերը կօգտվեն գործող կարգավորումներով նախատեսված արտոնություններից:Չգիտեմ ով և ինչ սկզբունքով է որոշել, թե Գորիսի տարածաշրջանի որ բնակավայրերը պետք է համարվեն սահմանամերձ, իսկ որոնք՝ ոչ, սակայն միանշանակ է, որ այդ մարդը կամ մարդիկ չեն տիրապետում ինֆորմացիային և չգիտեն, թե նշված բնակավայրերից քարտեզի վրա որը որ հատվածում է գտնվում, նոր սահմանից ինչքան է հեռու ու պատերազմից հետո ինչ է փոխվել և ինչ իրավիճակ է այժմ:Ըստ այդ ցանկի Գորիս համայնքից սահմանամերձ են Աղբուլաղը, Հարթաշենը, Ձորակը, Ներքին Խնձորեսկը, Շուռնուխը, Որոտանը, Վանանդը, Բարձրավանը: Տեղ համայնքից սահմանամերձ են Տեղը, Արավուսը, Խնածախը, Խոզնավարը, Կոռնիձորը, Վաղատուրը, Քարաշենը, իսկ Տաթև համայնքից՝ Խոտը:Երբ նայում ենք քարտեզին, հասկանում ենք, որ օրինակ՝ Քարաշեն գյուղը սահմանից ավելի հեռու է տեղակայված, քան Խնձորեսկը կամ Խոտ գյուղը սահմանից ավելի հեռու է տեղակայված, քան Քարահունջը կամ Հարթաշենն ավելի հեռու է, քան և՛ Քարահունջը, և՛ Խնձորեսկը, սակայն Քարաշենը, Հարթաշենն ու Խոտն ընդգրկվել են սահմանամերձ գյուղերի ցանկում, որոնք ծրագրի շրջանակում պետք է օգտվեն արտոնություններից, իսկ Խնձորեսկն ու Քարահունջը՝ ոչ: Անգամ, եթե այդ գյուղերը սահմանից նույն հեռավորության վրա են կամ 1 կիլոմետր առաջ կամ հետ են, պետք էր հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ օրինակ՝ Քարահունջն ու Խնձորեսկը նույնպես սահմանազատումների, սահմանային վերջին փոփոխությունների արդյունքում հողեր են կորցրել, մարդիկ զրկվել են արոտավայրերից, վարելահողերից, մշակովի այգիներից, կարճ ասած՝ եկամուտի աղբյուրից: Եվ գոնե սահմանամերձի կարգավիճակն ու այս անժամկետ ծրագրի շահառու լինելը կարող էր ինչ-որ կերպ բնակիչներին օժանդակեր, որպեսզի վերջիններս չլքեին իրենց գյուղերը, շարունակեին աշխատել, անառիկ պահել սահմանները և օգտվել սահմանամերձ բնակավայրերի համար նախատեսված այս և մյուս արտոնություններից: Կարծում եմ՝ կառավարությունն անհապաղ պետք է վերանայի այդ ցանկը և դրանում ավելացնի նաև Գորիսի տարածաշրջանի Քարահունջ, Խնձորեսկ գյուղերը նույնպես: Այլապես այս ցանկը բնակիչների արդարացի բողոքի ալիքի պատճառ կարող է դառնալ, քանի որ դեռ նախքան այս ցանկի հրապարակումը շփվելով խնձորեսկցիների ու քարահունջեցիների հետ, լսում էի, որ մարդիկ հույս էին կապում այդ կարգավիճակի հետ ու նշում, որ գոնե այդպես իրենց հոգսերը փոքր-ինչ կթեթևանան:Իմ տեղեկություններիով ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ՀՀ սահմանամերձ համայնքներին տրվող սոցիալական աջակցության ծրագրի նպատակային նշանակությունը կայանում է սոցիալական ուղվածության մեջ և ինչպես նշվում է, այս դեպքում գործադիրը բազմաթիվ հանգամանքների հաշվառմամբ է որոշել մի շարք բնակավայրերի տրամադրել որոշակի արտոնություններ: Սակայն, ինչպես արդեն նշեցի, այդ մի շարք հանգամանքները ոչ այդքան ճիշտ են հաշվառվել կամ դրանց թիրախային նպատակն այդքան էլ իրատեսական չէ ու ճշգրիտ չէ ընտրված:Հավելեմ նաև, որ Հայաստանում բնակավայրի սահմանամերձ հանդիսանալու հանգամանքը որոշում է օրենսդիրը: 2002 թվականի մայիսի 20-ին ընդունված «Հայաստանի Հանրապետության սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի համաձայն Խնձորեսկը, Քարահունջը և անգամ Գորիս քաղաքը համարվում են սահմանամերձ:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել