Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Որոշ հիմնարկներ չեն նպաստում ՀՀ անվտանգության բարձրացմանը․ Արտուշ Սիմոնյան (Տեսանյութ)

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Ֆեյսբուքյան օգտատեր Артуш Симонян-ը իր էջում ներկայացրել է ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի արդիականացման ուղղությամբ տարվող աշխատանքները։ Նա գրել է․

Անհրաժեշտ համարելով ՀՀ ԶՈՒ կառավարման համակարգի արդիականացումը՝ մի խումբ գաղափարակիցներով 2016թ․-ի դեկտեմբերից սկսել ենք մշակել տվյալ նպատակին ծառայող ծրագրային ապահովման նախագիծ՝ զինված ուժերի 5-րդ սերնդի ցանցակենտրոն ավտոմատ կառավարման համակարգ, բաղկացած 2 փուլերից՝ 1) Ուսումնական 2) Մարտական։ Ծրագրի պատրաստի մասը ՀՀ ՊՆ, ՌԱՊԿ-ի (Դ․Փախչանյան) կողմից ընդունվել է որպես առկա էլեկտրոնային թղթաշրջանառության համակարգի արժանի փոխարինող ծրագիր։ Ինն ամիս տևած հանդիպումների և լրամշակումների արդյունքում կազմվել է պայմանագիր, որի հաստատումը նախատեսված էր 2018 թվականի ապրիլի 13-ին։ ՀՀ ԶՈՒ ԳՇ և ՌԱԿ տարբեր ատյանների հետ 3 տարի տևած պաշտոնական և ոչ պաշտոնական քննարկումների, լրամշակումների և նախատիպի ցուցադրման արդյունքում ՀՀ ԶՈՒ ԳՇ տվել է դրական եզրակացություն և շեշտել է անհրաժեշտությունն ու արդիականությունը, արդյունքում ներառվել է ՌԱԿ ԳՀՓԿ 2019 թ․ աշխատանքների հայտերի ցուցակում:Հետագայում անհայտ պատճառով տվյալ նախագիծը տեղափոխվել է ՌԱԿ ԳՀՓԿ 2020 թ․ աշխատանքների հայտերի ցուցակ։ ՌԱԿ ղեկավարի (Ա․Դավթյան) կողմից նախագիծը բաժանվել էր երկու փուլերի։ Առաջին փուլում նախատեսված էր ԶՈՒ կառուցվածքային փոխակերպման նկարագությունը և ԶՈՒ կառավարման համակարգի վերլուծական փաստաթղթերի կազմումը, որին հաջորդելու էր հիմնական աշխատանքների կատարումը։ Հայտը հաստատվել է ՀՀ ԿԳՄ և ՍՆ գիտական կոմիտեի նիստում, վերահաստատվել է ԳՇ-ի դիրքորոշումը նախագծի վերաբերյալ, շեշտվել է անհրաժեշտությունը և արդիականությունը։ Սակայն վերոհիշյալ ցուցակից կրկին հանվել է, իսկ որպես պատճառ բանավոր նշվել է, որ տվյալ ձեռնարկությունը փորձ չունի, անտեսելով այն փաստը, որ առկա է փաստացի աշխատունակ նախատիպ և աշխատանքային խմբի առաջ պայման է դրվել հայտը ներկայացնել այլ գործունեություն չծավալող կազմակերպության անունով։ Պարզաբանման համար դիմել եմ ԲՏԱ նախարարին և անձնական հանդիպման ժամանակ ներկայացրել եմ իրավիճակը և երկու փուլերը վերամիավորելու առաջարկը։ Նախարարի կողմից տրվել է համապատասխան կարգադրություն գործընթացը մանրամասն ուսումնասիրելու և ընթացք տալու մասին։ Սակայն անհայտ պատճառով տվյալ նախագիծը չի ընդգրկվել 2020 թ․ հայտերի ցանկ, այլ տեղափոխվել է 2021թ-ի ցանկ՝ ի լրումն նախորդ տարվա հայտերին։ Առաջացել է անհրաժեշտություն հայտը վերահաստատելու ՀՀ ԿԳՄ և ՍՆ գիտկոմի ռազմական խորհրդի կողմից, սակայն չի ներկայացվել խորհրդի քննարկմանը համարվելով, որ հայտը բավական տեղեկատվություն չի պարունակում։ Լրամշակած և էսքիզային նախագծի բացազատված տարբերակը կրկին չի բավարարել ՀՀ ԿԳՄ և ՍՆ գիտության կոմիտեի նախագահ Ս․Հայոցյանին, ով մերժել է հայտը ներկայացնել խորհրդի քննարկմանը։Տվյալ փաստերը տեղիք են տալիս մտածել, որ որոշ հիմնարկներ իրենց գործունությամբ չեն նպաստում ՀՀ անվտանգության բարձրացմանը։ Հաշվի առնելով ռազմարդյունաբերությանն առնչվող հարցերի հանրային քննարկման առարկա դարձնելու անցանկալիությունը, մենք ձեռնպահ ենք մնացել այս իրադարձությունների հանրայնացումից։ Սակայն փաստացի գործընթացը սառեցված է և այլ ելք չենք տեսնում քան ներկայացնել ձեր ուշադրությանը։ Կից ներկայացնում ենք YouTube կայքի հղումները նախագծի բովանդակությանը ծանոթանալու համար։ Համապատասխան մարմիններին պատրաստ ենք տրամադրել վերոգրյալը ապացուցող փաստաթղթերը։

Մարտական ԼԻՆԱ համակարգ։ հրապարակված May 26,2019

ՈՒսումնական ԼԻՆԱ համակարգ։ հրապարակված 16 мар. 2017

Խմբի ղեկավար՝ Արտուշ ՍիմոնյանՀեռ․ /374/ 99 317852Էլ հասցե․ Artushs@gmail.com

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել