Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Շուռնուխի ազատագրումը սրանից 100 տարի առաջ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ձեզ ենք ներկայացնում Յապոնի հուշերը, որտեղ նկարագրում է Շուռնուխի հարակից տարածքների մաքրման պատերազմը։

Գորիս հասնելուցս մի քանի շաբաթ հետո, Դրոն կանչեց ինձ իր մոտ ու ասաց, որ Զանգեզուրի Ազգային Խորհրդի համաձայնությամբ կայացված որոշումով 1920-ի հունվարի սկզբներին պետք է հարձակում լինի թրքական Շուրնախի-Էյվազլար շրջանի վրա այդ շրջանի 28-ի չափ գյուղերին պարտադրելու համար, որ ընդունեն Զանգեզուրի հայկական իշխանությունը եւ զինաթափ լինեն, քանի որ նրանց շրջանը մտնում է հայկական Զանգեզուրի սահմանների մեջ:

Այլապես ամբողջ բնակչությունը պետք է հարկադրվի թողնել այդ շրջանը եւ հեռանալ դեպի թրքական շրջանները:

Պետք է նկատել, որ Շուրնախի շրջանը հայկական սահմաններից ներս գտնվելով, սեպի նման խրված էր Ղափանի ու բուն Զանգեզուրի միջեւ եւ ամեն անգամ էլ այնտեղ բույն դրած ադրբեջանյան գործակալները կռիվ ու թալան էին կազմակերպում հարեւան հայ գյուղերի դեմ:

Հավանեցի Դրոյի ծրագիրը ու պատրաստակամությունս հայտնեցի մասնակցելու արշավանքին, ո’ր ճակատում էլ լինի: Հենց այդտեղ էլ նա որոշեց ինձ հանձնել ռազմական գործողության դաշտի ամենից պատասխանատու ու դժվարին ճակատը Շուրնախի կենտրոնական գյուղի վրա քայլող Տանձավերի հովիտից առաջացող ճակատը, որ գալիս էր Ուզուն Մեշա անտառի միջով ու ելնում էր անառիկ դիրքեր ունցող մոտ 10 գյուղերի դեմ:
Այդ հրահանգը ստանալուն պես առի ինձ օգնական նշանակված սպաներին ու անցա Որոտանի կիրճի մեկ ոլորտում
գտնվող հայկական Հալիձոր-Երիցաթումբի շրջանի գյուղերը եւ ցուցակագրեցի գյուղերի զենքի ընդունակ տղամարդկանց, դրանց բաժանեցի զինվորական մասերի ու նշանակեցի
պետեր: Ցուցակագրված զինվորները համարվում էին ծառայության մեջ ու թեեւ բաց էին թողնվում իրենց տները,
սակայն, պարտավոր էին պետի հրամանն առնելուն պես իրենց
զենքով ներկայանալ որոշված տեղը, որ ժամին որ կարգադրված լիներ: Մինչեւ իմ աշխատանքները ավարտելը, Դրոն անցավ Ղափան եւ, երբ այնտեղից դառնում էր, միասին գնացինք Գորիս, ձեռնարկվելիք ռազմական գործողության ծրագիրը կազմելու համար:

Գորիսում որոշվեց ռազմական գործողությունը սկսել հունվար 6-ին նախապես թուրք գյուղերին հպատակության եւ զինաթափության հրավեր ուղարկելով:
Թուրք գյուղերին ուղղված հրավերը ուղարկվեց Էյվազլար գյուղի կոմիսարի միջոցով, որին 3 օրից հետո պատասխանեցին մերժումով:
– Ոչ միայն չենք ընդունում Գորիսի իշխանությունը,- ասել էին նրանք,- այլ եւ պատրաստվում ենք գրավելու Ադրբեջանին պատկանող ամբողջ հայկական Զանգեզուրը…
Այս պատասխանից հետո, Գորիսի մնայուն գունդը,
Դրոյի զորամասը եւ շրջաններում կազմված միլիցիական խմբերը շարժման մեջ դրվեցին այն որոշումով, որ հունվար 6-ի կեսօրին Շուրնախին, Մազրան ու Էյվազլարը իրենց հարակից գյուղերով մինչեւ Դոնտարլվի թրքական դաշտի բերան պետք է գրավված լինեին:

Հունվար 5-ին, մութը կոխելուն հետ Հալիձոր- Երիցաթումբ զորամասի գլուխն անցած Որոտանի կիրճը
թողինք ու խմբերի բաժանված փռվեցինք Տանձավերի անտառներում ձոր ու սարերում: Ցուրտ էր, լեռնաշխարհի խանձող ցուրտը: Կծկված ծառի կամ ապառաժի թիկունքում բոլորը որոշված ազդանշանին էին սպասում հարձակվելու համար: Լուսաբացին մեկ ժամ մնացած, Քյափազ թրքական դիրքերի ու հայկական Երիցաթումբ գյուղի մեջտեղն ընկած բարձունքից մոսինի հարուածով ամբողջ ճակատին հրաման տվի առաջ անցնլու: Ինքս դիտմամբ էի կանգնել Մարքազի դիմաց դիրք մտած մերոնց դիրքերի մեջ: Մարքազի գագաթը, որ գտնվում էր Տանձավերի հովիտի ուղիղ մեջտեղում ու թուրքերի կողմից խիստ ամրացված էր, ուներ մեծ քանակությամբ զինված պահապաններ, մշտապես կապ ուներ իր շուրջի թուրք գյուղերի հետ:

Այդ հովիտը գրավելու համար, հարկավոր էր նախ տիրել այդ բարձունքին, որ իշխում էր Շուրնախ տանող բոլոր ճամբաների վրա: Հարձակման ազդանշանը տալուն պես, անտառը լցվեց գնդակների եւ մարդկանց աղմուկով, որ հազարավոր դղրդյունով արձագանքում էր մեր շուրջը… Ինձ հետ առած էի Երիցաթումբի զինված ույժը: Բոլորն էլ ընտրովի մարտիկներ էին, հովիտի ճար ու ճամբաներին ծանոթ: Քաշեցի մաուզերս ու առաջ ընկա:

– Դեպի Մարքազ,- կանչեցի,- չթողնենք որ թշնամին աչք բաց անի…ու սկսվեց բոլորի մեջ, զինվոր թե սպայ, անասելի մի մրցություն. ո՛վ առաջինը պիտի հասներ բարձունքի գագաթը, ով պիտի խլեր այնտեղ ծածանվող դրոշակը…

Հրաշալի է զանգեզուրցու հետ կռվի գնալը: Էդ խոմ կռիվ չէ, այլ քեֆ, հերոսակամ մրցություն դժվարագույն դիրքը գրավելու, շարքում առաջինը լինելու համար…
Լուսաբացի հետ Մարքազը մեր ձեռքումն էր: Այստեղի թրքական զորամասի մեկ մասը փռված էր բարձունքի
այս ու այդ դիրքում, իսկ մյուս մասը փախել էր դեպի
Մաճ ու սրանց էլ իր հետ առած Շուրնախի ճամբան բռնել: Մինչեւ մեր Մարքազի գրավումը իմ աջ թեւը մաքրել էր հովիտի մուտքի առաջ ընկած թրքական գյուղերը: Մաճի մոտ նա միացավ մեզ: Այստեղին մեր թափը կրկնապատկած խփեցինք ուղիղ Շուրնախի վրա: Թրքական այդ կենտրոնական գյուղը իր բազմաթիվ կռվողներով ու անառիկ դիրքերով հազիվ կարողացավ մեկ ժամ դիմանալ: Առավ ու փախավ հետը քաշ տալով շուրջն ընկած բոլոր գիղերը: Միայն Մազրա գյուղի դաշտում կանգ առին ու փորձեցին անտառի մանուծապատ կածաններում շփոթել մերոնց շարքերը: Բայց իմ կողքով քայլող հերոս Երիցաթումբցիք կրակ կտրեցին եւ անմիջապես զույգերի բաժանվելով իրարից անկախ խրվեցինք
թշնամու շարքերը:
Թուրքերը, ինչ ասել կուզի, այդ թափին դիմանալ չկարողացան. իրենց գլուխն առածիջան դեպի Դոնդարլվի դաշտը մտքում շնորհակալ լինելով անտառի ծառ ու ժայռերի շնորհած պաշտպանությանը:
Կես օր չեղած, մաքրեցինք իմ զորամասին հանձված
ճակատի վրա ընկած Տանձավեր, Մաճ, Նավլու, Քոմիրլու,
Շուրնախի, Մազրա գյուղերըիրենց մոտիկ 3 ուրիշ գյուղերով, եւ Մարքազի բարձունքը : Մազրայի գրավումով մենք լուծեցինք մեզ հանձնած ռազմական խնդիրը եւ շրջան կազմելով Էյվազլարի շրջանում կախվեցինք Որոտանի գլխին, ուր հանդիպեցի Գորիսից առաջացող մեր ույժերին:

Դրոն դեռ հեռվից ողջունեց մեզ ու մոտենալով մենք գրկախառնվեցինք:

Այդ օրը ամբողջ շրջանը, որ նախապես ծրագրած էինք, գրավեցինք: Հաջորդ օրը բոլոր հարկավոր կետերում պահակներ կարգելով դարձանք Գորիս:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել