Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
70 Գորիսեցիներով մոտ $1500 նվիրաբերելով կարող ենք շենքը գնել

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող  պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռեւս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով , նշանակությամբ , դիրքով բացառիկ է եւ տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։  Այս հրաշալի շենքում կարող է լինել  օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր ճիշտ է մշակույթի տան առաջին հարկում է , բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ եւ նմանօրինակ հանրային կարեւորության  այլ գործող հաստատություն։

Փաստորեն նախկին առաջնորդարանի շենքի նախնական գինը կազմում է մոտ $62000։ Լավ չեմ պատկերացնում ինչքանի կհասնի վերջնական գինը բայց պարզա, որ մի 70 Գորիսեցիներով $1000ից $1500 նվիրաբերելով կարող ենք շենքը գնել և շահագործել որևէ մշակույթաին նպատակով։Ո՞վ կարա մոբիլիզացնի 70 Գորիսեցիներին խնդրում եմ մի բան արեք ես նրանցից մեկն եմ ։

Narek Goriseci ֆեյսբուքյան էջից․

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել