Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Երևանում 200-300 դրամով վաճառվում է Կարմիրգրքյան ձնծաղիկ, որի մեկ միավորի հավաքման տուգանքը 25 հազար դրամ է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
9 Views

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգահեռ Երևանի փողոցներում սկսել են վաճառել «դեղին ձնծաղիկը», որը գրանցված է Հայաստանի Կարմիր գրքում՝ որպես Շտերնբերգիա Ֆիշերի անվամբ բուսատեսակ: Այս ծաղկի փունջը փողոցներում վաճառվում է 250-300 դրամով:

ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում է, որ Շտերնբերգիա Ֆիշերի բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը կազմում է 25 հազար դրամ, իսկ 200 հազար դրամը գերազանցելու դեպքում՝ հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ 

Շտերնբերգիա Ֆիշերին համարվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Բացի ՀՀ կարմիր գրքից ընդգրկված է CITES-ի (Վայրի կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների միջազգային առևտրի մասին կոնվենցիա) կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել