Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Այսօր Սրբոց Ղևոնդյանց քահանաների հիշատակության օրն է

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
5 Views

Այս անվան տակ ճանաչվում են այն հոգևորականները, ովքեր Վարդանանց պատերազմից հետո Ատրորմիզդ մարզպանի դրդմամբ պարսից Հազկերտ Բ-ի հրամանով ձերբակալվում են` Հայոց երկիրն ապստամբական նոր խլրտումներից զերծ պահելու համար, և տարվում Ապարաշխարհի Նյուշապուհ բերդը: Այնտեղ նրանց առաջարկում են ընդունել մազդեզական կրոնը` իրենց կյանքը փրկելու համար: Ղևոնդյանք մերժում են այդ առաջարկը: 454 թ. քուշանների դեմ մղած մարտերում պարսիկները պարտություն են կրում: Մոգերն այս պարտության պատճառը վերագրում են Ղևոնդյաններին, որի հետևանքով էլ նրանք նահատակվում են: Պատմությունը հիշում է նրանց անունները՝ Հովսեփ կաթողիկոս, Սահակ եպիսկոպոս, Ղևոնդ Երեց, Մուշե քահանա, Արշեն երեց, Քաջաջ սարկավագ: Սրանց հետ էին նաև Աբրահամ և Խորեն Երեցները, որոնց աքսորում են: Որոշ ժամանակ անց չդիմանալով Ասորեստանի տոթակեզ եղանակներին՝ Խորենը մահանում է: Աբրահամը հետագայում թույլտվություն է ստանում հայրենիք վերադառնալու և ձեռնադրվում է Բզնունիքի եպիսկոպոս: Նրան է վերագրվում ասորական «Վկայք Արևելից» երկի հայերեն թարգմանությունը:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել