Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Տասնյակ ինքնաթիռներ ու ԱԹՍ–ներ են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
10 Views

Վերջին շաբաթվա ընթացքում այլ երկրների տասնյակ հետախուզական ինքնաթիռներ և անօդաչու թռչող սարքեր են նկատվել Ռուսաստանի սահմանների մոտ: Այս մասին հայտնում է Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի «Կրասնայա զվեզդա» թերթը:

Անցած շաբաթվա ընթացքում զինվորականները նկատել են հետախուզական 33 ինքնաթիռ և 8 անօդաչու թռչող սարքեր: Նման ակտիվություն վերջին անգամ նկատվել է անցյալ տարվա սեպտեմբերին:

Ռուսաստանին մոտեցող բոլոր օտարերկրյա ինքնաթիռներին ուղեկցում են ռուսական ռադիոտեղորոշիչ կայանները, մեկ անգամ ռուսական կործանիչ է օդ բարձրացել՝ պետական սահմանի խախտումը կանխելու համար։ Հունվարի 30-ին հաղորդվել էր նմանատիպ միջադեպի մասին. ռուսական ՄիԳ-31 կործանիչը Բարենցի ծովի վրա որսացել է նորվեգական հետախուզական ինքնաթիռ։

yerkir.am

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել