Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ադրբեջանցիները սադրանքի են դիմել՝ Կապան-Ճակատեն հատվածում

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
15 Views

Շառավիղ Մեդիա Գրուպ / Sharavigh Media Group ֆեյսբուքյան էջից․

Օրերս լուրեր տարածվեցին, որ Կապանի ճանապարհը ադրբեջանցիները ռազմական մեքենաներով փակել են:
ArmDaily.am-ի հետ զրույցում Կապանի խոշորացված համայնքի համայնքապետ Գևորգ Փարսյանը տեղեկացրեց, որ միջադեպը տեղի է ունեցել Կապան-Ճակատեն ճանապարհահատվածում:
«Ամեն ինչ սկսվել է «Բարի գալուստ Ադրբեջան» ցուցանակի վրա կրակելուց: Ադրբեջանցիներն էլ օգտագործելով առիթը սադրանքի են դիմել ու դիրքային փոփոխություն են կատարել: Ռուս խաղաղապահներն էլ են կոնֆլիկտ ունեցել ադրբեջանցի զինվորականների հետ ու նրանց նոր դիրքի առաջ իրենք էլ են հաստատվել՝ բացառելու համար ադրբեջանցիների նոր դիրքային փոփոխությունները»,-տեղեկացրեց Գևորգ Փարսյանը:
Կապանի քաղաքապետը նշեց, որ ԲՏՌ տեսակի մեքենայով ոչ թե ադրբեջանցիները, այլ ռուս խաղաղապահներն էին այսօր փակել ճանապարհը, որպեսզի ադրբեջանցիների առաջխաղացումը կանխեն: Այս պահին ճանապարհը անխափան գործում է ու ռուս խաղաղապահները տիրապետում են իրավիճակին:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել