Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Ազգային մակարդակում թշնամուց վրեժխնդիր լինելուց հրաժարվելը հավասարազոր է Մերձավոր Արևելքի և Կովկասի արևի տակ տեղ չունենալուն․ Վարդան Ոսկանյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ներկայացնում ենք արևելագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․

Մերձավոր Արևելքում և Կովկասում գոնե ինձ հայտնի չէ որևէ ժողովուրդ, որի շրջանում բացակայի վրեժի ավանդույթը, իսկ ոմանց մոտ այն նույնիսկ ունի գրեթե կառուցակարգային երևույթին բնորոշ ընդգծվածություն;։ Լա՞վ է, դա, թե վա՞տ, Աստված գիտե, սակայն դրանից չի դադարում գոյություն ունենալ այն փաստը, որ հայերիս շրջապատում չկա և ոչ մի ժողովուրդ, որը մերժում է վրեժի իրավունքը կամ հրաժարվում դրանից։
Եթե մենք՝ որպես ազգ պատրաստվում ենք շարունակել ապրել այս տարածաշրջանում, իսկ ես կարծում եմ, որ մենք ուղղակի պարտավոր ենք ապրել՝ և հենց մեր հայրենի լեռնաշխարհում, ապա ազգային մակարդակում թշնամուց վրեժխնդիր լինելուց հրաժարվելը հավասարազոր է Մերձավոր Արևելքի և Կովկասի արևի տակ տեղ չունենալուն՝ փառավոր պատմություն ունեցած, բայց նույն այդ պատմության անփառունակ գիրկն անցած ազգերի շարքը համալրելուն։
Երիցս ճշմարիտ է մեծն Վարուժանը՝ «Եղեգնյա գրչով վրեժ երգեցի. Ընդ եղեգան փող բո՛ց ելաներ»:

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել