Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Թույլ մարդիկ են Հայաստանը լքում, Աստված էս գյոզալ երկիրը տվել է մեզ, տեր չենք կանգնում․ Ներսես Շադունց

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Ներկայացնում ենք տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցի հարցազրույցը Lragir.am-ին։

Ադրբեջանցի երկու զինծառայողները, որոնք Սյունիքից փոխանցվել են ադրբեջանական կողմին, Տեղ գյուղի սահմանային հատվածում են հայտնաբերվել, բնակավայրի տարածք մուտք չեն գործել։ Այս մասին Lragir.am-ին ասաց տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցը։ Նշենք, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, թե Սյունիքի Տեղ համայնքի տարածքում ձերբակալվել էին Ադրբեջանի ԶՈւ երկու զինծառայողներ։ Տեղ համայնքի ղեկավարը նշեց, որ այլ մանրամասներ չի կարող հայտնել դեպքի մասին։
«Գյուղ չեն մտել, չեն էլ կարա մտնեն։ Մերոնք էլ տեղում են եղել, իրենց ծառայությունը նորմալ կատարել են։ Բնակչությունը խուճապահար չէ, մենք մեր տեղում ենք։ Իրենք բնակավայրի տարածք չեն մտել, այնտեղ արատավայրեր կան, այսինքն՝ բնակավայրից հեռու են եղել»,- մեզ հետ զրույցում ասաց Ներսես Շադունցը։
Անդրադառնալով ադրբեջանական ԶՈւ կողմից Սյունիքի համայնքների հետ սահմանին կրակոցների մասին հարցին, Շադունցն ասաց, որ երբեմն-երբեմն լինում են կրակոցներ։ Բայց համայնքների բնակիչները խուճապի չեն մատնվում։
«Ո՞վ կարա վախեցնի մեզ, Թուրքիա, Իսրայել, Պակիստան, սաղ հավաքեցին իրենց գխին, էլի չկարեցան մեզ վախեցնեն։ Վախեցող սյունեցի տեսած կա՞ք։ Մեզ մենակ մի բան է վախեցնում, որ մենք պառակտվում ենք, միասնական չենք, մեր ես-ն ենք առաջ տանում։ Պետք է միասնական լինենք, կանգնենք իրար կողքի, տեսնենք էդ ո՞վ ա մեզ վախեցնում։ Հանրային մտածելակերպը պետք է ուժեղացնենք, կանգնենք մեր բանակի կողքին, մեկս մեկին հարգենք, փողոցը, գյուղը, բակը համարենք մերը, երկիրը համարենք մերը։ Մենք մեր սխալներից դասեր պետք է քաղենք»,- նշեց Շադունցը։
Ըստ հանայնքի ղեկավարի՝ մարդիկ սոցիալական խնդիրների են բախվել Տեղ խոշորացված համայնքում։ «Արոտավայրերը, հողերը, անասնագլխաքանակի կեսը կորցրած են, մարդ են, տրամադորությւնները կարող ա ընկած լինի, բայց որ ասեմ՝ կոտրված են, վախեցած են, ըտենց բան չկա։ Չեն մտածում գյուղից գնալու մասին, ըստեղից ո՞ւր գնան։ Թույլ մարդիկ են Հայաստանը լքում, Աստված էս գյոզալ երկիրը տվել է մեզ, տեր չենք կանգնում»,- հավելեց Շադունցը։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել