Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Նպատակ ունենալով մեծացնել ինժեներական ուժը ՀՀ շրջաններում՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը հայտարարում է եռամսյա դասընթացի ընդունելություն․ Գառնիկ Բաղդասարյան

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
11 Views

Instigate Mobile CJSC Կապանի մասնաճյուղի QA թիմի ղեկավար Гарник Багдасарян-ը իր էջում ներկայացրել է «ՈԱ դասընթաց֊Կապան»-ի նոր հնարավորությունների մասին։ Նա գրել է․

Նպատակ ունենալով մեծացնել ինժեներական ուժը ՀՀ շրջաններում՝ «Ինստիգեյթ Մոբայլ» ընկերությունը հայտարարում է եռամսյա դասընթացի ընդունելություն նախաձեռնող և ակտիվ երիտասարդների համար, ովքեր պատրաստ են միանալ ընկերության Կապանի թիմին և աշխատել տեղական ու տարբեր արտասահմանյան ընկերությունների հետ։
«Ինստիգեյթ Մոբայլ» ընկերության՝ Սյունիքի մարզի Գորիս և Կապան քաղաքներում գործող մասնաճյուղերը մասնագիտացված են մոբայլ սարքերի ֆունկցիոնալ տեստավորման գործում և այսօր արդեն դարձել են որակի ապահովման առաջատար, լայնացրել գործունեության շրջանակը ավտոմատացման, ծրագրային ապահովման նախագծման և մշակման ծառայություններով։
Դասընթացի նկարագիր
Որպես սկսնակ՝ Դուք սովորում եք որակի ստանդարտները և ստուգում վեբ և մոբայլ կիրառությունների որակը՝ համաձայն ստանդարտների և սահմանված պահանջների: Արդյունքում ձեռք եք բերում անհրաժեշտ հմտություններ՝ սկսելու ձեր աշխատանքային գործունեությունը որպես Որակի ապահովման ինժեներ (Tester)։
Փորձառու դառնալով և ապահովելով բարձր որակ՝ դառնում եք Testing Analyst, ով պատասխանատու է սահմանել տեստավորման ռազմավարությունը և մշակել տեստավորման պլանը։ Հետագայում կարող եք դառնալ Testing Lead և ղեկավարել Testers և Testing Analysts թիմը՝ պլանավորելով ամբողջ նախագծի իրականացումը և հաղորդակցությունը պատվիրատուների հետ։ Փորձառու դառնալուն պես դուք կարող եք ղեկավարել ավելի մեծ թիմեր և անմիջապես շփվել պատվիրատուների հետ։
Ինչ է պետք սկսելու համար
Հաղորդակցության գերազանց հմտություններ՝ անգլերեն լեզվի լավ/գերազանց իմացությամբ։
Նախաձեռնողականություն, շարունակական բարելավումների ձգտում։
Սեր մոբայլ խաղերի հանդեպ, մոբայլ հարթակներ և սարքավորումներ կիրառելու փորձառություն։
Որակի ստուգման ոլորտում ունեցած փորձը կհամարվի առավելություն։
Տեխնիկական հմտությունները կհամարվեն առավելություն։
Ինչպես դիմել
Մասնակցության համար անհրաժեշտ է ուղարկել ինքնակենսագրություն info@instigate.training էլ հասցեին՝ մինչև փետրվարի 12-ը՝ նամակի վերնագիր տողում նշելով՝ «ՈԱ դասընթաց֊Կապան»։ Կդիտարկվեն միայն PDF ձևաչափով կցորդները։ Մասնակիցների ընտրությունը կկատարվի բանավոր հարցազրույցի միջոցով։
Դասընթացի մեկնարկը՝ 2021թ․ փետրվարի 15, Կապան քաղաքում։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել