Goris Times - Հայացք աշխարհին Գորիսից

Search
Close this search box.
Հայազգի ինժեներն ու իր թիմը ֆանտաստիկ և հեղափոխական հաջողությունների շեմին են

Ամենաընթերցվածները

Most Viewed Posts
8 Views

Այս մասին է գրել Տիեզերք/Space ֆեյսբուքյան էջը․

Ամերիկյան bluShift Aerospace մասնավոր կազմակերպությունը հունվարի 31-ին օդ բարձրացրեց բիովառելիքով աշխատող՝ աշխարհում առաջին հրթիռը։

Այս կազմակերպության մեխանիկ-ինժեներներից մեկը հայազգի Դավիթ Հայրիկյանն է, ով նաև հանդիսանում է դիզայնով և արտադրությամբ զբաղվող MACABitech ընկերության հիմնադիրը: Թռիչքը, որի գլխավոր նպատակը հրթիռի շարժիչների ստուգումն էր, անցել է հաջող, ինչի արդյունքում Stardust 1.0 անունով նախատիպին հաջողվել է բարձրանալ 1219 մետր: Իհարկե, bluShift Aerospace կազմակերպությունն իր առջև ունի դրված ավելի լուրջ, կարելի է ասել՝ հեղափոխական նպատակներ։

Մասնավորապես՝ այս թիմի անդամները մտադրված են մինչև 2025 թվականը անասնագոմերից ստացվող վառելիքով Երկրի ուղեծիր բարձրացնել մինչև 30 կգ քաշով արբանյակներ Sturdust 1.0-ի ստեղծման համար ընդհանուր առմամբ ծախսվել է 800.000 դոլլար, որի մի մասը ֆինանսավորել է NASA-ն։

Թողեք մեկնաբանություն

Վերջին գրառումները

Հետեւե՛ք մեզ

Առաջարկվում է դիտել

Բաժանորդագրվել